ՀԻՄՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Հրապարակային օֆերտայի շրջանակներում ներքոհիշյալ սահմանումներն օգտագործվում են հետևյալ իմաստով․
«Հրապարակային օֆերտա»․ Առուվաճառքի պայմանագրի կնքման առաջարկ հանդիսացող Հրապարակային օֆերտա վերտառությամբ սույն փաստաթուղթը, ըստ որի պայմանների, մի կողմը (Վաճառող) պարտավորվում է մյուս կողմին (Գնորդ) առաքել և ի սեփականություն փոխանցել ապրանք, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել տվյալ ապրանքը և վճարել դրա դիմաց որոշակի դրամային գումար (Ապրանքի արժեք)։
«Ակցեպտ»․ Հրապարակային օֆերտայի լրիվ և անվերապահ ընդունումը՝ սույն Հրապարակային օֆերտայի 4-րդ մասում նշված գործողությունների իրականացման միջոցով։
«Պայմանագիր»․ Հրապարակային օֆերտայի Ակցեպտով Գնորդի և Վաճառողի միջև կնքված առուվաճառքի պայմանագիր։
«Կայքի այցելու». Անձ, ով այցելել է www.canapea.am կայքէջ՝ առանց Պատվեր տեղակայելու հատուկ նպատակի:
«Օգտատեր»․ Կայքի այցելու, ով ակցեպտավորում է սույն Հրապարակային օֆերտայի և Վաճառողի Գաղտնիության քաղաքականության պայմանները և ցանկանում է www.canapea.am առցանց խանութում տեղակայել Պատվերներ։ Կայքի Օգտատեր կարող են դառնալ միայն 18 տարին լրացած անձինք։
«Գնորդ»․ Հրապարակային օֆերտան ակցեպտավորող Օգտատեր, ով տեղակայում է Ապրանքի պատվեր՝ www.canapea.am դոմեյն անվանման ներքո տեղակայված առցանց խանութում։
«Վաճառող»․ «ԿԱՆԱՊԵԱ» ՍՊԸ
Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Աբովյան 41, 5
Փաստացի գործունեության հասցե՝ ք. Երևան, Շինարարների 4, 73-74 տարածք
Պետական գրանցման համար՝ 273.110.964884
Ընկերություն, որի Ապրանքները զետեղված են ապրանքների վաճառք և առաքում իրականացնող Առցանց խանութում։
«Առցանց խանութ»․ «ԿԱՆԱՊԵԱ» ՍՊԸ ֆուրշետների կազմակերպման մասնագիտացված ծառայությանը պատկանող տեղեկատվական համակարգ՝ զետեղված www.canapea.am դոմեյն անվանման ներքո, որտեղ ներկայացված են գնման համար Վաճառողի կողմից առաջարկվող Ապրանքները, ինչպես նաև դրանց դիմաց վճարման գործիքները։
«Կայք»․ www.canapea.am
«Ապրանք»․ Կայքում վաճառքի ներկայացված սնունդ և խմիչք, ֆուրշետ՝ սպասարկող անձնակազմի ներգրավմամբ կամ առանց դրա, ծաղկեփնջեր, կոմպոզիցիաներ, նվեր-տուփեր, պարենային ապրանքների փաթեթներ։
«Պատվեր»․ Ապրանքների ձեռքբերման և Գնորդի նշած հասցեով դրանց առաքման նպատակով Գնորդի կողմից պատշաճ կերպով ձևակերպված հարցում։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն Հրապարակային օֆերտան պարունակում է Ապրանքների վաճառքի նպատակով Պատվերների գրանցման բոլոր էական պայմանները։
- Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ստորև շարադրված պայմանների ընդունման և Առցանց խանութում Պատվերների տեղակայման դեպքում, ֆիզիկական անձը համարվում է սույն Հրապարակային օֆերտան ակցեպտավորած և ձեռք է բերում Գնորդի կարգավիճակ (Քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օֆերտայի ակցեպտը հավասարազոր է օֆերտայում նշված պայմաններով պայմանագրի կնքման), իսկ Վաճառողն ու Գնորդը միասին որակվում են որպես առուվաճառքի պայմանագրի կողմեր։
- Առցանց խանութի միջոցով Ապրանքներ պատվիրելիս, Օգտատերը համաձայնում է Ապրանքների վաճառքի ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև Վաճառողի Գաղտնիության քաղաքականությանը։ Սույն Հրապարակային օֆերտայի պայմանների և Վաճառողի Գաղտնիության քաղաքականության հետ Օգտատիրոջ չհամաձայնելու դեպքում՝ վերջինս պարտավոր է անհապաղ կերպով դադարեցնել Առցանց խանութի ծառայություններից օգտվելը։
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ԱՌԱՐԿԱՆ
-
Սույն Հրապարակային օֆերտայի առարկան է հանդիսանում Գնորդին Հրապարակային օֆերտայի պայմաններով և www.canapea.am կայքում նշված գներով Ապրանքների առաքումը, ինչպես նաև Գնորդի՝ սույն Հրապարակային օֆերտայի պայմանների համաձայն Ապրանքների դիմաց վճարումը և դրանց ընդունումը։
- Վաճառողն իրավունք ունի փոփոխելու Ապրանքների, դրանց մատուցման համար ներգրավվող սպասարկող անձնակազմի ծառայությունների, ինչպես նաև առաքման արժեքները, սույն Հրապարակային օֆերտայի պայմանները՝ առանց Գնորդի համաձայնության՝ միևնույն ժամանակ ապահովելով փոփոխված պայմանների հրապարակումն Առցանց խանութի կայքէջում՝ ոչ պակաս, քան դրանց ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ։
- Պատվեր տեղակայելով, Գնորդը համաձայնում է, որ Վաճառողը պատասխանատու մնալով Պայմանագրի կատարման համար, այնուամենայնիվ, դրա կատարումը կարող է պատվիրակել երրորդ անձի։
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ԱԿՑԵՊՏԸ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
-
Սույն Հրապարակային օֆերտայի 2.2. կետի համաձայն Հրապարակային օֆերտան համարվում է ակցեպտավորված հետևյալ գործողությունների համակցությամբ՝ ա) Կայքում Օգտատիրոջ գրանցում, այդպիսով Հրապարակային օֆերտայի և Վաճառողի Գաղտնիության քաղաքականության պայմաններին համաձայնության կամահայտնություն, բ) Առցանց խանութում Պատվերների ձևակերպում։
- Վաճառողին իր էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը տրամադրելով, Օգտատերը/Գնորդը համաձայնություն է տալիս կապի տվյալ միջոցների օգտագործմամբ Վաճառողի, ինչպես նաև այնպիսի երրորդ անձանց կողմից իր հետ կապ հաստատելուն, ովքեր ներգրավվում են Գնորդի առջև Վաճառողի ստանձնած պարտավորությունների կատարմանը, գովազդային և տեղեկատվական բնույթի այնպիսի հաղորդակցության իրականացման համար, որոնք պարունակում են տեղեկատվություն զեղչերի, սպասվող և գործող ակցիաների և Վաճառողի այլ միջոցառումների վերաբերյալ, Պատվերն առաքման փոխանցելու մասին, ինչպես նաև սույն Հրապարակային օֆերտայի շրջանակներում Վաճառողի պարտականությունների կատարման հետ անմիջականորեն կապված այլ տեղեկատվություն։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
-
Կայքում ներառված Ապրանքները ներկայացնող լուսանկարները հանդիսանում են պարզ իլյուստրացիաներ և կարող են տարբերվել Ապրանքի փաստացի տեսքից։ Ապրանքի նկարագիրը/բնութագրությունները չեն հավակնում պարունակելու Ապրանքի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն։ Ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հստակեցնելու համար Գնորդը պետք է դիմի Առցանց խանութի Հաճախորդների սպասարկման կենտրոն։ Կայքում առկա տեղեկատվության թարմացումն իրականացվում է յուրաքանչյուր 24 ժամը մեկ։
- Պատվերի ընդունման պահին պատվիրված Ապրանքի առկա չլինելու դեպքում, Առցանց խանութի Հաճախորդների սպասարկման կենտրոնի Գնորդի հետ կապ հաստատած աշխատակիցն իրավասու է Գնորդի հետ համաձայնեցնել Ապրանքի փոխարինումն այլ Ապրանքով, կամ բացառելու այն պատվիրված Ապրանքների ցանկից։
- Վաճառողի՝ Ապրանքի առաքման Պատվեր ստանալու դեպքում, Գնորդի հետ կապ է հաստատում Վաճառողի Առաքման ծառայության աշխատակիցը՝ օգտագործելով Պատվերի ձևակերպման ժամանակ Գնորդի կողմից նշված կապի միջոցը։
- Ապրանքի առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմաններում՝ Պատվերի ձևակերպման ժամանակ Գնորդի կողմից նշված հասցեով՝ Վաճառողի կողմից առաքումը հաստատված լինելու պայմանով։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ երկու տարբեր հասցեներով Ապրանքների առաքման անհրաժեշտության դեպքում, պետք է ձևակերպել առանձին Պատվերներ, մեկ Պատվերի շրջանակում հնարավոր է Ապրանքների առաքում միայն մեկ հասցեով։ Առաքումն իրականացվում է Գնորդի հետ համաձայնեցված օրը և ժամանակին։ Առաքման հաստատումը Վաճառողի կողմից իրականացվում է հեռախոսային կապի միջոցով։
- Գնորդը համաձայնում է Կայքում գրանցման և/կամ Պատվերի ձևակերպման ժամանակ նշած հեռախոսահամարներին Վաճառողի և Առաքման ծառայության օպերատորներից և առաքիչներից ստանալ Պատվերների կատարման հետ կապված հեռախոսազանգեր և կարճ հաղորդագրություններ (SMS), իսկ էլեկտրոնային փոստի հասցեով՝ նամակներ։
- Գնորդը պարտավոր է Պատվերի ձևակերպման ժամանակ Վաճառողին և/կամ Առաքման ծառայությանը տրամադրել իր կողմից նշված հասցեով իր գտնվելու վերաբերյալ առավելագույնս ստույգ տեղեկատվություն, ինչպես նաև ապահովել Առաքման ծառայության աշխատակցի կամ նրա կողմից լիազորված անձի ազատ և անխոչընդոտ մուտքը Գնորդի կողմից նշված հասցե։
- Առցանց խանութում ներկայացված բոլոր նյութերն ունեն տեղեկատվական նշանակություն և ոչ միշտ են փոխանցում Ապրանքի հատկությունների վերաբերյալ արժանահավատ տեղեկատվություն։ Պարենային Ապրանքի սպառողական հատկանիշների վերաբերյալ տեղեկատվությունը (սննդային և էներգետիկ արժեք, պահպանման պայմաններ, բաղադրիչների արտադրողներ և այլն) նշվում են հիմք ընդունելով մատակարարների կողմից տրամադրված տվյալները։ Վաճառողը և Ապրանքի արտադրողը պատասխանատվություն չեն կրում այդպիսի տեղեկատվության՝ Ապրանքի իրական բնութագրիչներին չհամապատասխանելու համար։ Առաքված Ապրանքի և դրա բաղադրության մեջ մտնող բաղադրիչների պահպանման ժամկետները նշվում են Ապրանքի փաթեթավորման վրա։ Վաճառողը և Ապրանքի արտադրողը պատասխանատվություն չեն կրում Գնորդի կողմից ձեռք բերված Ապրանքների և դրանց բաղադրիչների պահպանության նշված պայմանները և ժամկետները չպահպանելու հետևանքով վրա հասած վնասների համար։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Պատվերներ տեղակայելու հնարավորություն ստանալու նպատակով Առցանց խանութում գրանցվելու նպատակով Կայքի այցելուն լրացնում է գրացման ձևաթուղթը՝ դրանով իսկ հաստատելով իր կողմից սույն Հրապարակային օֆերտային և Վաճառողի Գաղտնիության քաղաքականությանը ծանոթացած և համաձայն լինելը և կամահայտնելով իր համաձայնությունը գրանցման ձևաթղթով առաջադրվող հարցերին ի պատասխան իր վերաբերյալ տրամադրելու ստույգ և ամբողջական տեղեկատվություն։
- Այն դեպքում, երբ Գնորդը տրամադրում է ոչ ճշգրիտ տեղեկատվություն կամ Առցանց խանութն ունի հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ տրամադրված տեղեկատվությունը սխալ է, ամբողջական կամ ճգրիտ չէ, Առցանց խանութն իրավունք ունի ընդհատելու Կայքի այցելուի գրանցումը Կայքում կամ մերժելու գրանցված Օգտատիրոջն իր ծառայությունների մատուցումը։
- Օգտատերը սույնով համաձայնում է, որ Կայքում գրանցվելու ժամանակ իր կողմից նշված տեղեկատվությունը, որը կարող է պարունակել անձնական տվյալներ, օգտագործվի Առցանց խանութում իր Պատվերների հետագա ձևակերպման և մշակման նպատակով։ Պատվերի ձևակերպման ընթացքում Առցանց խանութը Գնորդի անձնական տվյալները մշակում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի «Անձնական տվյալներ մշակելը» վերտառությամբ 3-րդ գլխով սահմանված իրավանորմերին և Վաճառողի Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան։ Վաճառողը պարտավորվում է ստացված անձնական տվյալների պատշաճ պաշտպանության համար ձեռնարկել գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները, ինչպես նաև չփոխանցել դրանք երրորդ անձանց՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տվյալների փոխանցումն անհրաժեշտ է սույն Հրապարակային օֆերտայի ակցեպտավորման ճանապարհով կնքված Պայմանագրի շրջանակներում Գնորդի առջև Վաճառողի ստանձնած պարտավորությունների կատարման համար։
- Ծանոթանալով Առցանց խանութում տեղակայված Ապրանքների ցանկի հետ, որոշակի ապրանքատեսակներ ընտրելուց հետո, Գնորդը կատարում է Պատվեր։
- Ապրանքները համարվում են ընդունված առանց դրանց որակի, քանակի, տեսականու հետ կապված առարկությունների, իսկ Առցանց խանութի ծառայությունները մատուցված պատշաճ կերպով և ամբողջ ծավալով, եթե Գնորդի կողմից Ապրանքներն ընդունելուն հաջորդող երկու ժամվա ընթացքում Գնորդը դրանց կապակցությամբ որևէ գանգատ չի ներկայացնում։ Գանգատի բացակայության դեպքում՝ մատուցված ծառայությունների հանձնման-ընդունման ակտը համարվում է ստորագրված, իսկ Պայմանագրով սահմանված ծառայությունները՝ պատշաճ կերպով մատուցված։
- Պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցումից հետո Կողմերը միմյանց նկատմամբ որևէ պահանջ չեն ունենում։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
-
Ձեռքբերվող Ապրանքների, սպասարկող անձնակազմի ներգրավվման դեպքում՝ նրանց կողմից մատուցվող ծառայությունների և Ապրանքների առաքման արժեքները նշված են Կայքում։ Տեղակայելով Պատվեր, Գնորդն ընդունում է, որ տեղեկացված է Ապրանքների, սպասարկող անձնակազմի ներգրավվման դեպքում՝ նրանց կողմից մատուցվող ծառայությունների և Ապրանքների առաքման արժեքների վերաբերյալ և համաձայն է դրանք վճարել։
- Այն դեպքում, երբ Գնորդի կողմից պատվիրված Ապրանքի արժեքը Կայքում նշված է ոչ ճիշտ, Վաճառողն այդ մասին տեղեկացնում է Գնորդին՝ Պատվերը ճշգրիտ արժեքով հաստատելու կամ այն չեղարկելու համար։ Գնորդի հետ կապ հաստատելու անհնարինության դեպքում տվյալ Պատվերը համարվում է չեղարկված։ Այն դեպքում, երբ Պատվերն արդեն իսկ վճարվել է, Վաճառողը Գնորդին է վերադարձնում Պատվերի դիմաց վճարված գումարը՝ նույն տարբերակով, ինչ տարբերակով այն վճարվել է։
2.1. Ապրանքների, սպասարկող անձնակազմի ներգրավվման դեպքում՝ նրանց կողմից մատուցվող ծառայությունների և Ապրանքների առաքման արժեքները, Վաճառողի կողմից կարող են Կայքում փոփոխվել միակողմանի կերպով:
2.2. Պատվերի համար վճարումները կարող են իրականացվել հետևյալ եղանակներով․
2.2.1. Կանխիկ․ Վճարման այս տարբերակի պարագայում Պատվերի դիմաց վճարումը կատարվում է Պատվերը ստանալիս։ Ընդ որում, վճարման հետ կապված անհարմարություններից և տարաձայնություններից խուսափելու նպատակով մանրի վերադարձի անհրաժեշտության դեպքում Գնորդն Առցանց խանութի վճարման էջի համապատասխան դաշտում կրում է այս մասին պարտադիր նշում կատարելու պարտավորություն, այլապես՝ կախված առաքման ենթակա հաջորդ Պատվերի որակական հատկանիշներից, Պատվերների քանակով պայմանավորված Առցանց խանութի առաքման ցանցի ծանրաբեռնվածությունից, մանրի ձեռքբերման առումով Պատվերի առաքման տեղանքի առանձնահատկություններից, առաքիչը կարող է չտրամադրել մանրը, ինչը նշանակում է, որ պահանջվող նշման չկատարման բացասական հետևանքների ռիսկը կրում է Գնորդը։
2.2.2. Անկանխիկ․ Տվյալ դեպքում վճարումները կարող են իրականացվել՝
2.2.2.1. Առցանց խանութում՝ ArCa, American Express, VISA, Mastercard, iDram, Telcell վճարային համակարգերի միջոցով,
2.2.2.2. Բանկային քարտով՝ Պատվերը ստանալիս՝ առաքչի կողմից Պատվերի հետ միասին մոտեցված POS տերմինալի միջոցով,
2.2.2.3. Առցանց խանութի համապատասխան էջում նշված հաշվարկային հաշվին դրամական միջոցների փոխանցմամբ,
2.2.2.4. Օգտատիրոջ հայեցողությամբ վերջինիս բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստին՝ նամակի միջոցով ուղարկված վճարային հղման հրահանգներին համապատասխան բանկային քարտի տվյալների լրացման և վճարման հաստատման միջոցով։
Հարկ է ընդգծել, որ անկանխիկ վճարումների դեպքում Վաճառողը որևէ հասանելիություն չի ստանում Գնորդի վճարային միջոցի վերաբերյալ տեղեկատվությանը, հետևաբար, հետագայում չի կարող որևէ պատասխանատվություն կրել դրա միջոցով կատարված ցանկացած այլ ֆինանսական գործառնության համար։
- Ապրանքի դիմաց բանկային քարտով վճարելու առանձնահատկությունները․
3.1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Խորհրդի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտերի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտերով գործառնությունների իրականացման կարգի»-ի համաձայն բանկային քարտերով կատարվող գործառնություններն իրականացվում են քարտապանների կամ վերջիններիս կողմից լիազորված անձանց կողմից։
3.2. Բանկային քարտի միջոցով իրականացվող գործառնությունների իրավազորումն իրականացվում է բանկի միջոցով։ Եթե բանկն ունի պատճառներ ենթադրելու, որ գործառնությունը կրում է խարդախ բնույթ, ապա իրավասու է մերժելու տվյալ գործառնության իրականացումը։ Բանկային քարտերի միջոցով իրականացվող խարդախ գործառնությունները համապատասխանում են ՀՀ Քրեական օրենսգրքի «Խարդախություն» վերտառությամբ 178-րդ հոդվածին։
- Առցանց խանութում Ապրանքների, սպասարկող անձնակազմի ներգրավվման դեպքում՝ նրանց կողմից մատուցվող ծառայությունների և Ապրանքների առաքման համար սահմանված բոլոր արժեքները ներառում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառելի բոլոր հարկերը։
- Վաճառողն իրավասու է Ապրանքների համար սահմանելու զեղչեր և բոնուսային համակարգ։ Զեղչերի, բոնուսների տեսակները, դրանց հաշվեգրման կարգը և պայմանները սահմանվում են Վաճառողի հայեցողությամբ, նշվում են Կայքում և կարող են փոփոխվել Վաճառողի կողմից միակողմանի կերպով։
- Ապրանքն ընդունելու և դրա դիմաց վճարելու դեպքում, Գնորդը պարտավոր է ստորագրելու Ապրանքն ուղեկցող փաստաթղթերը՝ կատարելով նշումներ Պատվերն ընդունելու կամ այն (դրա մասը) մերժելու և վճարած գումարի վերաբերյալ։
ՊԱՏՎԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ
-
Առաքման կոնկրետ ժամկետները Պատվերի հաստատման ժամանակ կարող են Գնորդի կողմից համաձայնեցվել Առցանց խանութի Հաճախորդների սպասարկման կենտրոնի Գնորդի հետ կապ հաստատած աշխատակցի հետ։
- Կայքում ներկայացված Ապրանքների առաքման տարածքը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության սահմաններով։
- Հնարավոր են առաքման ուշացումներ՝ ոչ Վաճառողի մեղքով տեղ գտած չնախատեսված հանգամանքների պատճառով։
- Առաքման ժամանակ Պատվերը հանձնվում է Գնորդին կամ Պատվերում որպես ստացող նշված երրորդ անձի (Հրապարակային օֆերտայի հետագա շարադրանքում Գնորդը և այդպիսի երրորդ անձը միասին կհիշատակվեն որպես՝ «Ստացող»)։ Վերոհիշյալ անձանց կողմից կանխիկ վճարվելիք Պատվերը ստանալու անհնարինության դեպքում, Պատվերը կարող է հանձնվել անձի, ով կարող է տրամադրել Պատվերի վերաբերյալ տվյալներ (առաքման համար և/կամ Ստացողի անուն, ազգանուն, հայրանուն), ինչպես նաև Պատվերի առաքումն իրականացնող անձին ամբողջ ծավալով վճարել Պատվերի արժեքը։
- Խարդախության դեպքերից խուսափելու, ինչպես նաև սույն Հրապարակային օֆերտայի 8-րդ գլխով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով, կանխավճարված Պատվերի հանձնման ժամանակ Պատվերի առաքումն իրականացնող անձն իրավասու է պահանջելու Ստացողի անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև նշելու Ստացողի կողմից ներկայացված փաստաթղթի տեսակը և համարը Պատվերին կից «Պատվերի առաքման ձևաթղթում» կամ առաքչի կողմից ներկայացվող ցանկացած այլ նմանատիպ փաստաթղթում։ Վաճառողը երաշխավորում է Ստացողի անձնական տվյալների գաղտնիությունը և պաշտպանությունը։
- Պատվերը Գնորդին փոխանցելու Վաճառողի պարտավորությունը համարվում է կատարված առաքչի կողմից Ապրանքը Ստացողին փոխանցելու պահին։
- Առաքչից Պատվերն ընդունելիս, Ստացողը պարտավոր է զննել առաքված Ապրանքը և ստուգել դրա համապատասխանությունը պատվիրված քանակին, տեսականուն, ինչպես նաև ստուգել Ապրանքի պիտանելիության ժամկետը և փաթեթավորման ամբողջականությունը (վերջինը՝ պարենային Ապրանքի դեպքում)։ Առաքված Ապրանքի հետ կապված առարկությունների բացակայության դեպքում, Ստացողը ստորագրում է «Պատվերի առաքման ձևաթղթի» կամ առաքչի կողմից ներկայացվող ցանկացած այլ նմանատիպ փաստաթղթի տակ և վճարում է Պատվերը (100% կանխավճարի բացակայության դեպքում)։ Առաքման փաստաթղթերում դրված ստորագրությունը, փաստում է, որ Ստացողի կողմից Ապրանքի հետ կապված առարկություններ չեն ներկայացվել և Վաճառողն ամբողջությամբ և պատշաճ կերպով իրականացրել է Ապրանքի փոխանցման իր պարտավորությունը։
- Օգտատերը հասկանում և ընդունում է, որ առաքման իրականացումն առանձին ծառայություն է, որը չի հանդիսանում Գնորդի կողմից ձեռք բերվող Ապրանքի անբաժանելի մաս և դրա կատարումն ավարտվում է Ապրանքը Գնորդի կողմից ստանալու և դրա համար վճարումը կատարելու պահին։ Ձեռքբերված Ապրանքի որակի հետ կապված բոլոր գանգատները, որոնք ծագում են Ապրանքն ընդունելուց և վճարելուց հետո, քննարկվում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։ Այս կապակցությամբ առաքմամբ Ապրանքի ձեռքբերումը չի ենթադրում Ապրանքի առաքման արժեքի վերադարձ այն դեպքերում, երբ Գնորդն իրավունք ունի «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն ետ ստանալու Ապրանքի դիմաց վճարած գումարը։
ԱՊՐԱՆՔԻ ԿԱՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԴԱՐՁԸ
-
Գնորդն իրավունք ունի ցանկացած պահի, բայց ոչ ուշ, քան Պատվերի իրականացման պահից 24 ժամ առաջ հրաժարվելու պատվիրված Ապրանքից, բացառությամբ ֆուրշետների, որոնց պարագայում Պատվերից հրաժարվելը հնարավոր է Պատվերի իրականացման պահից նվազագույնը 72 ժամ առաջ։ Պատվերի իրականացման պահ է հանդիսանում Ապրանքը Վաճառողի առաքչին Ապրանքի առաքումն իրականացնելու նպատակով փոխանցելու պահը, որը հավաստվում է Ապրանքն ուղեկցող փաստաթղթերի շրջանակում ներառված «Պատվերի առաքման ձևաթղթում» կամ ցանկացած այլ նմանատիպ փաստաթղթում կատարված համապատասխան նշմամբ։ Անկանխիկ վճարման դեպքում դրամական միջոցները վերադարձվում են նույն տարբերակով, ինչ տարբերակով վճարվել են, կամ Գնորդի կողմից գրավոր նշված այլ տարբերակով։ Գնորդն իրավասու չէ հրաժարվելու առաքված պատշաճ որակի Ապրանքներից։ Առաքված պատշաճ որակի Ապրանքները ենթակա չեն նաև փոխանակման։
- Գնորդն իրավունք ունի Վաճառողի համաձայնությամբ փոփոխություն մտցնելու Պատվերում։ Այդպիսի փոփոխությունը պետք է կատարվի Վաճառողի սույն Հրապարակային օֆերտայի 15.1 կետում նշված հեռախոսահամարին կատարված հեռախոսազանգի միջոցով և ոչ ուշ, քան Պատվերի իրականացման պահից 24 ժամ առաջ, բացառությամբ ֆուրշետների, որոնց պարագայում այդպիսի փոփոխություններն ընդունելի են Պատվերի իրականացման պահից նվազագույնը 72 ժամ առաջ։ Ընդ որում, եթե վճարումը կատարվել է անկանխիկ կերպով, Վաճառողը կատարում է վճարման վերահաշվարկ՝ գումարի ավելցուկ առաջանալու դեպքում ավել վճարված դրամական միջոցները վերադարձնելով Գնորդին կամ լրավճարելու պահանջ ներկայացնելով, եթե Պատվերի արժեքը գերազանցում է կանխավճարված գումարը։
- Այն դեպքում, երբ Ապրանքն առաքվել է Պատվերով սահմանված հասցեով և ժամկետում, բայց չի հանձնվել Գնորդին՝ Վաճառողից անկախ պատճառներով (Գնորդը հրաժարվում է ընդունել պատշաճ որակի Ապրանքը, Գնորդը Պատվերը տեղակայելիս առաքման հասցեն սխալ է նշել, նշանակված ժամից 15 րոպեների ընթացքում նշված հասցեում Ապրանքը որևէ մեկը չի ընդունում, ընդ որում, պատվերում նշված հեռախոսահամարով ոչ մեկ չի պատասխանում և այլն), Վաճառողն իրավունք ունի պահանջելու Գնորդից չընդունված Ապրանքների արժեքի լրիվ հատուցում։ Այն դեպքում, երբ վճարումն իրականացվել է անկանխիկ կերպով, Վաճառողը չի վերադարձնում դրամական միջոցները։ Եթե վճարումը պետք է իրականացվեր կանխիկ եղանակով, Վաճառողն իրավունք ունի պահանջելու Գնորդից չընդունված Ապրանքների ամբողջական արժեքի վճարում։
- Ապրանքի որակի թերությունների հայտնաբերման դեպքում Գնորդն իրավունք ունի սույն Հրապարակային օֆերտայի 6.5 կետում սահմանված ժամկետում իր ընտրությամբ պահանջելու Ապրանքի փոխարինում պատշաճ որակի ապրանքով կամ գնման արժեքի համաչափ պակասեցում։ Նշված պահանջների ներկայացման փոխարեն Գնորդն իրավասու է հրաժարվելու ձեռքբերված Ապրանքից և պահանջելու Ապրանքի դիմաց վճարված դրամական գումարի ետվերադարձ։ Ընդ որում, նման դեպքերում Գնորդը պարտավոր է Վաճառողի պահանջով և նրա հաշվին վերադարձնել առաքված ոչ պատշաճ որակի ապրանքը։
- «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն Գնորդի կողմից ոչ պատշաճ որակի ապրանքի դիմաց վճարված գումարը ենթակա է Գնորդին վերադարձման համապատասխան պահանջի ներկայացման պահից 10 (տասը) օրացուցային օրերի ընթացքում։
ԱՌՑԱՆՑ ԽԱՆՈՒԹՈՒՄ ԶԵՏԵՂՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Առցանց խանութը պարունակում է ապրանքային նշաններ, նյութեր, որոնք պաշտպանվում են հեղինակային իրավունքով, այդ թվում, բայց չսահմանափակվելով՝ տեքստեր, լուսանկարներ, գրաֆիկական պատկերներ։
- Առցանց խանութին է պատկանում Առցանց խանութի բովանդակության օգտագործման բացառիկ իրավունքը (այդ թվում՝ Առցանց խանութում պարունակվող տվյալների և նյութերի ընտրության, տեղակայման, համակարգման, վերափոխման իրավունքը)՝ բացառությամբ Կայքում հրապարակված նյութերի բովանդակության մեջ հատուկ նշված դեպքերի։
- Գնորդը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, ով այցելել է Առցանց խանութի կայք, իրավունք չունի ամբողջությամբ կամ մասնակիորեն փոփոխություններ մտցնելու Առցանց խանութի բովանդակությունում, հրապարակելու, երրորդ անձանց փոխանցելու այդպիսի բովանդակությունը, հանդիսանալու դրա վաճառքի կամ զիջման մասնակից, ստեղծելու դրան ածանցյալ նյութեր կամ այլ կերպ օգտագործելու Կայքի բովանդակությունը։ Առցանց խանութի բովանդակությունը կազմող նյութերի օգտագործման նպատակով դրանց ամբողջական կամ մասնակի հավաքագրումը, բանաքաղումը, բառացի թարգմանությունը, թվային վերափոխումը, ինչպես նաև տեղեկատվության պատճենումը, վերաբաշխումը, հրապարակումը, դրա օգտագործման հետ կապված ցանկացած այլ գործողություն՝ առանց Վաճառողի հետ համաձայնեցնելու, արգելվում է։
- Գնորդը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, ով կայցելի Առցանց խանութի կայք, պարտավորվում է չտեղադրել Առցանց խանութի կայքէջերում ստորև թվարկվող բնույթի ցանկացած նյութ, ինչպես նաև Կայքի այցելուներին Առցանց խանութի միջոցով չուղղորդի դեպի այդպիսիք․ Նյութեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, պարունակում են սպառնալիքներ և վիրավորանք, վարկաբեկում են անձանց, խախտում են քաղաքացիների անձնական կյանքի իրավունքը կամ հասարակական կարգը, կրում են անբարո բնույթ, այս կամ այն չափով վնաս են հասցնում պատվին և արժանապատվությանը, խախտում են այլոց իրավունքները և օրենսդրորեն պաշտպանվող շահերը, բորբոքում են կրոնական, ռասայական կամ միջազգային բախումներ, կամ նպաստում են այդպիսիքի հրահրմանը կամ պարունակում են նմանօրինակ կոչեր, բովանդակում են թշնամության առաջացման փորձեր կամ բռնության կոչեր, ինչպես նաև այլ նյութեր, որոնք դրդում են այլոց հակաօրինական վարքի, որն առաջ է քաշում, քրեական, քաղաքացիաիրավական և այլ պատասխանատվություն կամ որևէ այլ կերպ խախտում է օրենսդրական պահանջները, նյութեր, որոնք հանդիսանում են որևէ ապրանքի կամ ծառայության գովազդ, միտված են ցանկացած ապրանքի կամ ծառայության գովազդի կամ դրանց սպառումը ցանկացած կերպ խթանելու, այդ թվում, բայց չսահմանափակվելով, առանց անձի նախնական գրավոր համաձայնությունը ստանալու ինտերակտիվ սպասարկման այլ համակարգի գրանցմանը խթանումը։
- Գնորդը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, ով կայցելի Առցանց խանութի կայք, պարտավորվում է չտեղադրել Առցանց խանութի կայքէջերում ստորև թվարկվող բնույթի ցանկացած նյութ, ինչպես նաև Կայքի այցելուներին Առցանց խանութի միջոցով չուղղորդի դեպի այդպիսիք․ Նյութեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, պարունակում են սպառնալիքներ և վիրավորանք, վարկաբեկում են անձանց, խախտում են քաղաքացիների անձնական կյանքի իրավունքը կամ հասարակական կարգը, կրում են անբարո բնույթ, այս կամ այն չափով վնաս են հասցնում պատվին և արժանապատվությանը, խախտում են այլոց իրավունքները և օրենսդրորեն պաշտպանվող շահերը, բորբոքում են կրոնական, ռասայական կամ միջազգային բախումներ, կամ նպաստում են այդպիսիքի հրահրմանը կամ պարունակում են նմանօրինակ կոչեր, բովանդակում են թշնամության առաջացման փորձեր կամ բռնության կոչեր, ինչպես նաև այլ նյութեր, որոնք դրդում են այլոց հակաօրինական վարքի, որն առաջ է քաշում, քրեական, քաղաքացիաիրավական և այլ պատասխանատվություն կամ որևէ այլ կերպ խախտում է օրենսդրական պահանջները, նյութեր, որոնք հանդիսանում են որևէ ապրանքի կամ ծառայության գովազդ, միտված են ցանկացած ապրանքի կամ ծառայության գովազդի կամ դրանց սպառումը ցանկացած կերպ խթանելու, այդ թվում, բայց չսահմանափակվելով, առանց անձի նախնական գրավոր համաձայնությունը ստանալու ինտերակտիվ սպասարկման այլ համակարգի գրանցմանը խթանումը։
ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ, ԱԼԵՐԳԻԿ ՌԵԱԿՑԻԱՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Ապրանքների բաղադրության մեջ կարող են ներառված լինել այնպիսի բաղադրիչներ, որոնք կհրահրեն անձնական ալերգիկ ռեակցիաներ և այդպիսի բաղադրիչների հանդեպ անհանդուրժողականություն։ Հակացուցումների առկայության դեպքում Գնորդը պարտավոր է այդ մասին տեղյակ պահել Առցանց խանութին։
ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Առցանց խանութը պարտավորվում է՝
- Սույն Հրապարակային օֆերտայի պայմաններին համապատասխան ապահովել Պատվերի, ներառյալ դրա դիմաց վճարման ընդունումը և Ապրանքների առաքումը։
- Պատվերում նշված հասցեով առաքել Ապրանքները Պատվերի հաստատման ժամանակ Գնորդի հետ վերջնականապես համաձայնեցված քանակով և տեսականով։
- Առցանց խանութի կողմից առաջարկվող ծառայությունները մատուցելիս փոխհամաձայնեցված ձևով կատարել ծառայությունների մատուցմանը վերաբերելի Գնորդի ողջամիտ ցուցումները։
- Ապահովել պարենային ապրանքների պատրաստումը՝ հանրային սննդի օբյեկտների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան։
- Պարենային ապրանքների պատրաստման դեպքում օգտագործել որակյալ և ապահով սննդամթերք՝ սննդամթերքի որակն ու ապահովությունը երաշխավորող, բնակչության սանիտարահամաճարակային բարօրությանը, ինչպես նաև մթերքների պիտանելիության ժամկետներին և պահպանման կանոններին, խմելու ջրին վերաբերող հիգիենայի պահանջներին վերաբերող գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։
- Պահպանել Գնորդի տեղեկատվության գաղտնիությունը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
- Առաքել պատճաշ որակի Ապրանքներ և մատուցել որակյալ ծառայություններ։ Ժամանակին ձեռք առնել համապատասխան միջոցներ որակի խախտման վերաբերյալ ահազանգներն ընդունելու և կարգավորելու համար։ Ժամանակին տեղեկացնել Գնորդներին սույն Հրապարակային օֆերտայի համաձայն Ապրանքների վաճառքի և ծառայությունների մատուցման համակարգի և պայմանների փոփոխման վերաբերյալ։
Առցանց խանութն իրավունք ունի՝
- Ծառայությունների մատուցմանը ներգրավելու երրորդ անձանց՝ Գնորդի առջև պատասխանատու մնալով ծառայությունների մատուցման համար,
- Ծառայությունների մատուցման ընթացքում ծագած հարցերով Գնորդից ստանալ պարզաբանումներ և լրացուցիչ տեղեկատվություն,
- Հրաժարվել Պատվիրված Ապրանքների առաքումից և Գնորդին ի սեփականություն դրանք փոխանցելուց, միակողմանի կերպով լուծել Պայմանագիրը՝ Գնորդի կողմից Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների, ներառյալ Պատվերի դիմաց վճարման պարտավորության, չկատարման դեպքում։
Գնորդը պարտավորվում է՝
- Ժամանակին, սույն Հրապարակային օֆերտայի պայմաններին համապատասխան վճարել Առցանց խանութի Ապրանքների և ծառայությունների արժեքները։
- Կատարել սույն Հրապարակային օֆերտայում ներկայացված բոլոր պահանջները, ծառայությունների մատուցման ընթացքում ծագած հարցերին ի պատասխան տալ անհրաժեշտ տեղեկատվություն։
Գնորդն իրավունք ունի՝
- Ստանալ անհրաժեշտ և արժանահավատ տեղեկատվություն Առցանց խանութի աշխատանքի և դրա կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։
- Առցանց խանութին հղել իր կարծիքները, առաջարկությունները և խորհուրդները։
- Ստանալ Ապրանք և ծառայություններ՝ սույն Հրապարակային օֆերտայի պայմաններին համապատասխան։
- Ցանկացած պահի ստուգել Պայմանագրի կատարման ընթացքը՝ առանց միջամտելու Առցանց խանութի գործունեությանը։
ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- Առցանց խանութը պատասխանատվություն չի կրում Գնորդի կամ Գնորդի կողմից ներկայացվող այնպիսի այլ անձանց գործունեությանը Պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով հասցված վնասի համար, եթե Գնորդը պատշաճ կերպով չի կատարել Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները կամ խախտել է Առցանց խանութի պահանջները։
- Պայմանագրի կնքմամբ Գնորդը համաձայնում է սույն Հրապարակային օֆերտայի պայմաններին, ինչպես նաև այն հանգամանքին, որ վերջինս իրավունք չունի Առցանց խանութից պահանջելու որևէ բարոյական, նյութական վնասի կամ այնպիսի վնասի հատուցում, որը պատճառվել է Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում կամ դրանից հետո՝ բացառությամբ սույն Հրապարակային օֆերտայով, Վաճառողի Գաղտնիության քաղաքականությամբ և գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
- Առցանց խանութը ոչ մի դեպքում Պայմանագրով պատասխանատվություն չի կրում՝
3.1. Առցանց խանութի կողմից չներգրավված որևէ երրորդ անձի գործողության և/կամ անգործության ուղղակի կամ անուղղակի հետևանք հանդիսացող որևէ գործողության և/կամ անգործության համար,
3.2. Գնորդի և/կամ երրորդ անձանց անուղղակի վնասների և/կամ բաց թողնված օգուտի համար՝ անկախ այն հանգամանքից կարող էր Առցանց խանութը կանխատեսել այդպիսի վնասների վրա հասնելը, թե՝ ոչ։
- Պայմանագրով Առցանց խանութի համախառն պատասխանատվությունը Պայմանագրի կամ դրա կատարման հետ կապված ցանկացած հայցով կամ պահանջով սահմանափակվում է կոնկրետ Պատվերի արժեքի չափով։
- Չհակասելով վերոգրյալին, Առցանց խանութն ազատվում է Պայմանագրի պայմանների խախտման համար պատասխանատվությունից, եթե այդպիսի խախտումը հետևանք է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր), ներառյալ՝ պետական իշխանության մարմինների գործողություններ, հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ, այլ բնական աղետներ, էլեկտրոէներգիայի բացակայություն, գործադուլներ, քաղաքացիական հուզումներ, անհանգստություններ, չսահմանափակվելով վերոթվարկյալով, ցանկացած այլ հանգամանք, որը կարող էր ազդեցություն թողնել Պայմանագրի կատարման վրա։
- Պայմանագիրը, նրա կնքումը և կատարումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան։
- Կողմերից որևէ մեկի կողմից Պայմանագրի ոչ պատշաճ կատարման դեպքում մյուս կողմի համար առաջ եկած անբարենպաստ հետևանքների համար պատասխանատվությունը վրա է հասնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
- Օգտատիրոջ/Գնորդի անձնական տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և Վաճառողի Գաղտնիության քաղաքականության համաձայն։
- Կայքում գրանցվելիս Օգտատերը տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, հայրանուն, կոնտակտային հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, ծննդյան օր, սեռ, առաքման հասցե։ Կայքում գրանցման ժամանակ Օգտատիրոջ կողմից ստեղծված գաղտնաբառը դեպի Կայքում Օգտատիրոջ անձնական էջ տանող լավագույն դեպքում տառերից, թվերից և հատուկ նիշերից կազմված բանալի բառն է, որի փոխանցումը երրորդ անձին չի խրախուսվում, իսկ տրամադրելու դեպքում՝ դրանից բխող բացասական հետևանքների ռիսկը կրում է Օգտատերը՝ անկախ այն հանգամանքից Օգտատիրոջ անձնական էջով կատարված գործողությունները համաձայնեցվել են Օգտատիրոջ հետ, թե՝ ոչ։
- Տրամադրելով իր անձնական տվյալները Վաճառողին, Օգտատերը համաձայնում է Վաճառողի կողմից դրանց մշակմանը, այդ թվում, Գնորդի առջև սույն Հրապարակային օֆերտայով ստանձնած իր պարտավորությունների կատարման, Վաճառողի կողմից ապրանքների և ծառայությունների առաջխաղացման, էլեկտրոնային փոստի և կարճ հաղորդագրությունների միջոցով հարցումների անցկացման, շուկայավարման միջոցառումների արդյունքների վերահսկման, Գնորդին Ապրանքի առաքումը կազմակերպելու, Կայքի, այցելուների/Օգտատերերի/Գնորդների միջև մրցանակների խաղարկման, Կայքի այցելուի/Օգտատիրոջ/Գնորդի գոհունակության, Վաճառողի կողմից մատուցվող ծառայությունների որակի վերահսկման նպատակներով։
- Անձնական տվյալների մշակման ներքո նկատի է առնվում անձնական տվյալների հետ իրականցված ցանկացած գործողություն (գործառնություն) կամ գործողությունների (գործառնությունների) համակցություն, որոնք իրականացվում են ավտոմատացված միջոցների կիրառմամբ կամ առանց այդպիսիքի, այդ թվում՝ անձնական տվյալների հավաքագրումը, ամրագրումը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, հստակեցումը (թարմացումը, փոփոխումը), դուրսբերումը, օգտագործումը, փոխանցումը (այդ թվում՝ երրորդ անձանց՝ չբացառելով անդրսահմանյան փոխանցումը, եթե այդպիսինի կարիքն առաջացել է Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում), ապանձնավորումը, ուղեփակումը, հեռացումը, ոչնչացումը։
4.1. Վաճառողն իրավունք ունի Օգտատիրոջ/Գնորդի համաձայնությամբ, որն արտահայտվել է վերջինիս կողմից այնպիսի գործողությունների կատարմամբ, որոնք հնարավորություն են տալիս միանշանակ կերպով նույնականացնել նրա անձը և արժանահավատ կերպով սահմանել նրա կամահայտնությունը, վերջինիս էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսին ուղարկելու տեղեկատվական, այդ թվում՝ գովազդային հաղորդագրություններ։ Օգտատերը/Գնորդն իրավունք ունի առանց պատճառների բացատրության հրաժարվելու գովազդային և այլ տեղեկատվության ստացումից՝ Առցանց խանութի [email protected] էլեկտրոնային փոստին ուղարկած համապատասխան դիմումի միջոցով Վաճառողին այդպիսի հրաժարման մասին տեղեկացնելու միջոցով։ Սպասարկման հաղորդագրությունները, որոնք Գնորդին տեղեկացնում են Պատվերի, նրա մշակման փուլերի վերաբերյալ և ուղարկվում են ինքնաշխատ կերպով, Գնորդի կողմից չեն կարող մերժվել։
4.2. Անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչը կատարվում է սույն Հրապարակային օֆերտայի ակցեպտի հետկանչով։
- Վաճառողն իրավունք ունի կիրառելու «cookies» տեխնոլոգիաներ։ «Cookies»-ը չի պարունակում գաղտնի տեղեկատվություն։ Այցելուն/Օգտատերը/Գնորդը սույնով տալիս է իր համաձայնությունը, այդ թվում՝ երրորդ անձանց կողմից, գովազդային հաղորդագրությունների վիճակագրության ձևավորման և դրանց օպտիմալացման նպատակով cookies-ի հավաքագրման, վերլուծության և օգտագործման համար:
- Վաճառողը ստանում է Կայքի այցելուի ip հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն տվյալ տեղեկատվությունը չի կիրառվում այցելուի անձի նույնականացման նպատակով։
- Վաճառողը պատասխանատվություն չի կրում Կայքի այցելուի/Օգտատիրոջ/Գնորդի կողմից Կայքում հանրամատչելի կերպով ներկայացված տվյալների համար։
- Վաճառողն իրավասու է ձայնագրելու Օգտատիրոջ/Գնորդի հետ հեռախոսազրույցները։ Միևնույն ժամանակ, Վաճառողը պարտավորվում է կանխել հեռախոսային բանակցությունների ընթացքում ստացված տեղեկատվությանը չթույլատրված հասանելիությունը և/կամ դրանց փոխանցումն այնպիսի երրորդ անձի, ով չունի ուղղակի մասնակցություն Պատվերների կատարմանը։
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Հավանական Գնորդները Վաճառողի ծառայություններից կարող են օգտվել նաև վերջինիս +37460651565 հեռախոսահամարով Վաճառողի Առցանց խանութի Հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ կապ հաստատելու միջոցով։ Նմանօրինակ դեպքերում Գնորդի և Վաճառողի միջև ձևավորվող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են սույն Հրապարակային օֆերտայի բոլոր վերաբերելի պայմանները։
- Պայմանագրով սահմանված բոլոր ծանուցումները կարող են Պայմանագրի մի կողմի կողմից մյուս կողմին ուղարկվել ՝
2.1. Էլեկտրոնային փոստի միջոցով, Գնորդի՝ Պատվերի տեղակայման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ Առցանց խանութի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեից, այն դեպքում, երբ ստացողը Գնորդն է, և Առցանց խանութի սույն մասում նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ Գնորդի ցանկացած էլեկտրոնային փոստի հասցեից՝ զուգակցված այնպիսի տվյալներով, որպիսիքի պարագայում հնարավոր կլինի նույնականացնել ծանուցման ստացումը հենց Գնորդից,
2.2. Փոստով՝ հետպատասխան ծանուցմամբ պատվիրված նամակի միջոցով՝ սույն Հրապարակային օֆերտայի սահմանումներում Վաճառողի համար նշված փաստացի գործունեության հասցեով և Կայքում գրանցվելիս Օգտատիրոջ կողմից որպես առաքման հասցե նշված հասցեով։
- Ի թիվս սույն Հրապարակային օֆերտայի 15.2 կետով սահմանված եղանակների, Առցանց խանութն իրավասու է նաև Պայմանագրով սահմանված որոշակի ծանուցումներ իր հայեցողությամբ ուղարկելու կարճ հաղորդագրությունների միջոցով, ընդ որում, Կայքում գրանցման ժամանակ Օգտատիրոջ կողմից նշված կոնտակտային հեռախոսահամարին և այնպիսի եղանակով, որ կարճ հաղորդագրությունն Առցանց խանութից ստացած լինելու հետ կապված Օգտատիրոջ/Գնորդի կասկածը բացառվի։
- Պայմանագրի շրջանակներում այս կամ այն իրավունքի կամ լիազորության չիրացնելը, չի ենթադրում ոչ դրանց հաջորդական խախտման դեպքում Առցանց խանութի՝ Հրապարակային օֆերտայով սահմանված ժամկետներից կամ պայմաններից հրաժարում և ոչ էլ հրաժարում իր իրավունքից պահանջելու Հրապարակային օֆերտայի պայմանների պահպանում։
- Պայմանագիրը կազմում է Առցանց խանութի և Գնորդի միջև ամբողջական համաձայնություն։ Առցանց խանութը Հրապարակային օֆերտայի առարկայի կապակցությամբ չի ստանձնում որևէ պայման կամ պարտավորություն՝ բացառությամբ Հրապարակային օֆերտայով ուղղակի սահմանվածների, եթե այդպիսի պայմանները կամ պարտավորությունները չեն արձանագրվել և ստորագրվել Առցանց խանութի լիազոր ներկայացուցչի և Գնորդի կողմից։ Բոլոր դեպքերում, եթե Պայմանագրի հավելվածները կամ դրան կից լրացուցիչ համաձայնագրերի պայմանները հակասեն սույն Հրապարակային օֆերտայի պայմաններին, ապա Հրապարակային օֆերտայի պայմանները կկրեն գերակայող ուժ։
- Գնորդը կնքում է Պայմանագիրը կամավոր կերպով, ընդ որում, Գնորդն ընդունում է, որ՝
6.1. Ամբողջությամբ ծանոթացել է Հրապարակային օֆերտայի պայմաններին,
6.2. Ամբողջությամբ հասկանում է Հրապարակային օֆերտայի առարկան և պայմանները,
6.3. Ամբողջությամբ հասկանում է Պայմանագրի կնքման և կատարման կապակցությամբ իր գործողությունների նշանակությունը և հետևանքները։
- Գնորդը հավաստում է, որ տիրապետում է Պայմանագրի կնքման և կատարման համար անհրաժեշտ բոլոր իրավունքներին և լիազորություններին։