Անձնական տվյալների մշակման քաղաքականությունը (այսուհետ՝ Գաղտնիության քաղաքականություն) կիրառելի է Օգտատիրոջ և/կամ Գնորդի վերաբերյալ ողջ այն տեղեկատվության նկատմամբ, որը Վաճառողը կարող է ստանալ Օգտատիրոջ և/կամ Գնորդի կողմից Կայքից օգտվելու, հեռախոսային կապի միջոցով Առցանց խանութի Հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ կապ հաստատելու, ինչպես նաև Կայքում կամ հեռախոսային կապի միջոցով Առցանց խանութում Պատվերներ զետեղելու դեպքում՝ կնքված Պայմանագրերի իրականացման ընթացքում։
Օգտատիրոջ և/կամ Գնորդի կողմից Կայքից օգտվելը կամ հեռախոսային կապի միջոցով Առցանց խանութի Հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ կապ հաստատելը նշանակում է սույն Գաղտնիության քաղաքականությանը և իր անձնական տվյալների մշակման պայմաններին Օգտատիրոջ և/կամ Գնորդի անվերապահ համաձայնությունը։ Սույն Գաղտնիության քաղաքականության պայմանների հետ անհամաձայնության դեպքում, Օգտատերը և/կամ Գնորդը պետք է ձեռնպահ մնա Առցանց խանութից, ընդհանրապես, և Կայքից, մասնավորապես, օգտվելուց։
Սույն Գաղտնիության քաղաքականության շրջանակներում օգտագործվող բոլոր սահմանումներն ունեն նույն նշանակությունը, ինչպիսին դրանց համար սահմանված է Անձնական տվյալներ մշակողի Հրապարակային օֆերտայով։ Սույն Գաղտնիության քաղաքականության շրջանակներում կիրառվող Անձնական տվյալներ մշակող և Անձնական տվյալների սուբյեկտ եզրույթները համապատասխանում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանումներին և սույն փաստաթղթի շրջանակներում առաջին դեպքում վերաբերում է Վաճառողին, երկրորդում՝ Օգտատիրոջը և/կամ Գնորդին։
Ընդհանուր դրույթներ
-
Գաղտնիության քաղաքականությունն ուղղված է այն ֆիզիկական անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, ում անձնական տվյալները մշակվում են Անձնական տվյալներ մշակողի կողմից։
- Գաղտնիության քաղաքականությունը մշակված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։
Անձնական տվյալներ մշակողը
-
Առցանց խանութի կողմից անձնական տվյալների մշակման կազմակերպման պատասխանատուն դրա իրավատեր «ԿԱՆԱՊԵԱ» ՍՊԸ-ն է։
- Անձնական տվյալներ մշակողն իր գործունեությունն իրականացնում է հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Շինարարների 4, 73-74 տարածք։
Անձնական տվյալներ մշակողի կողմից մշակվող անձնական տվյալները
- Սույն Գաղտնիության քաղաքականության շրջանակներում Անձնական տվյալների սուբյեկտի անձնական տվյալների ներքո նկատի է առնվում՝
1.1. Այն տեղեկատվությունը, որն Անձնական տվյալների սուբյեկտը Կայքից օգտվելիս կամ հեռախոսային կապի միջոցով Առցանց խանութի Հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ կապ հաստատելիս սեփական հայեցողությամբ տրամադրում է Անձնական տվյալներ մշակողին, այդ թվում՝ Անձնական տվյալների սուբյեկտի անձնական տվյալները։ Ընդ որում, Առցանց խանութի ծառայություններից օգտվելու համար պարտադիր տեղեկատվությունը Կայքում, իսկ հեռախոսային կապի միջոցով Պատվերներ զետեղելիս՝ Առցանց խանութի Հաճախորդների սպասարկման կենտրոնի համապատասխան աշխատակցի կողմից Անձնական տվյալների սուբյեկտի համար հատուկ նշվում և ընդգծվում է։ Այլ տեղեկատվությունը տրամադրվում է Աձնական տվյալների սուբյեկտի հայեցողությամբ։
1.2 Այն տվյալները, որոնք ինքնաշխատ կերպով փոխանցվում են Անձնական տվյալներ մշակողին Օգտատիրոջ և/կամ Գնորդի սարքի վրա տեղադրված ծրագրային ապահովման կիրառման արդյունքում, այդ թվում՝ Օգտատիրոջ և/կամ Գնորդի ip հասցեն, cookie ֆայլերի տվյալները, դիտարկչի (web browser) (կամ այլ ծրագրի, որի միջոցով Օգտատերը և/կամ Գնորդը մուտք է գործում Կայք) վերաբերյալ տեղեկատվությունը, Օգտատիրոջ և/կամ Գնորդի կողմից օգտագործվող սարքավորման և ծրագրային ապահովման տեխնիկական բնութագրերը, Կայք մուտք գործելու ամսաթիվն ու ժամը, Կայքում հարցվող ենթակայքէջերի հասցեները և նմանատիպ այլ տեղեկատվություն։
- Սույն Գաղտնիության քաղաքականությունը կիրառելի է միայն այն տեղեկատվության նկատմամբ, որը մշակվում է Օգտատիրոջ և/կամ Գնորդի կողմից Առցանց խանութից օգտվելու ընթացքում։ Առցանց խանութը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց այն կայքերի միջոցով Աձնական տվյալների սուբյեկտի անձնական տվյալների մշակման համար, դեպի որոնք Օգտատերը և/կամ Գնորդը կարող է անցում կատարել Կայքում հասանելի հղումների միջոցով։
- Անձնական տվյալներ մշակողը չի ստուգում Օգտատիրոջ և/կամ Գնորդի կողմից տրամադրվող անձնական տվյալների արժանահավատությունը և հնարավորություն չունի գնահատելու դրանց՝ ըստ նպատակային նշանակության պիտանելիությունը։ Այնուամենայնիվ, Անձնական տվյալներ մշակողը ելնում է այն կանխավարկածից, որ Օգտատերը և/կամ Գնորդը ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաստիության սկզբունքով, տրամադրում է արժանահավատ և ամբողջական անձնական տվյալներ և պահպանում է տվյալ տեղեկատվությունը ակտուալ վիճակում։
Անձնական տեղեկատվության մշակումը cookie ֆայլերի և հաշվիչների միջոցով
- Cookie ֆայլերը, որոնք Կայքի միջոցով փոխանցվում են Գնորդի սարքավորմանը և վերջինիս սարքավորման միջոցով Կայքին, կարող են օգտագործվել Վաճառողի կողմից Գնորդին անհատականացված ծառայություններ մատուցելու, Օգտատիրոջը և/կամ Գնորդին հասանելի գովազդը թիրախավորելու, վիճակագրական և հետազոտական տվյալներ հավաքագրելու, ինչպես նաև Կայքը բարելավելու նպատակներով։
- Օգտատերը գիտակցում է, որ համացանցում Կայք մուտք գործելու համար կիրառվող սարքավորումը և ծրագրային ապահովումը կարող են պարունակել cookie ֆայլերի հետ գործառնություններն արգելող (ցանկացած կայքի կամ որոշակի կայքերի համար), ինչպես նաև նախկինում ստացված cookie ֆայլերի ջնջման գործառնություններ։ Վաճառողն իրավասու է սահմանելու, որ որոշակի գործառնությունների իրականացումը հնարավոր է միայն Օգտատիրոջ կողմից cookie ֆայլերի ընդունումն ու ստացումը թույլատրված լինելու պայմանով։
- Cookie ֆայլի կառուցվածքը, դրա բովանդակությունը և տեխնիկական բնութագիրը որոշվում են Վաճառողի կողմից և կարող են փոփոխության ենթարկվել առանց Օգտատիրոջը նախապես ծանուցելու։
- Կայքում տեղադրված հաշվիչները, կարող են կիրառվել Օգտատիրոջ cookie ֆայլերի վերլուծության համար, Կայքից օգտվելու վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրման և մշակման համար, ինչպես նաև Կայքի, ընդհանուր առմամբ, կամ դրա որոշակի գործառույթների, մասնավորապես, աշխատունակության ապահովման համար։ Հաշվիչների տեխնիկական բնութագրերը որոշվում են Վաճառողի կողմից և կարող են փոփոխության ենթարկվել առանց Օգտատիրոջը նախապես ծանուցելու։
Անձնական տվյալների մշակումը
- Անձնական տվյալներ մշակողն անձնական տվյալները մշակում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված օրինականության, համաչափության, անձնական տվյալների սուբյեկտի նվազագույն ներգրավվածության սկզբունքների հիման վրա՝ վերջինիս, նրա աշխատակիցների և երրորդ անձանց վրա օրենսդրորեն դրված գործառույթների, լիազորությունների, պարտավորությունների կատարման, իրավունքների և օրինական շահերի իրացման համար։
- Անձնական տվյալներ մշակողն անձնական տվյալները ստանում է անմիջականորեն Անձնական տվյալների սուբյեկտներից։
- Անձնական տվյալները մշակելիս Վաճառողը սահմանափակված չէ մշակման միջոցների կիրառման հարցում։ Անձնական տվյալների մշակողն անձնական տվյալները կարող է մշակել ինչպես ավտոմատացված, այնպես էլ ոչ ավտոմատացված եղանակներով՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ և առանց այդպիսիքի։
- Անձնական տվյալների մշակումը ենթադրում է հետևյալ գործողությունների կատարում․ անձնական տվյալների հավաքագրում, ամրագրում, համակարգում, կուտակում, պահպանում, հստակեցում (թարմացում, փոփոխում), դուրսբերում, օգտագործում, փոխանցում (տարածում, տրամադրում, դրանց հասանելիության տրամադրում), ապանձնավորում, ուղեփակում, ջնջում և ոչնչացում՝ սույն Գաղտնիության քաղաքականությամբ թույլատրելի նպատակներով և ծավալներով։
- Անձնական տվյալների սուբյեկտների անձնական տվյալները պարունակող տեղեկատվական բազան գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Բոլոր դեպքերում, Անձնական տվյալների մշակման նպատակով Անձնական տվյալներ մշակողը կարող է իրականացնել անձնական տվյալների անդրսահմանային փոխանցում։
Անձնական տվյալների սուբյեկտների անձնական տվյալների մշակման նպատակները
- Անձնական տվյալներ մշակողը մշակում է Օգտատիրոջ և/կամ Գնորդի անձնական տվյալները՝
1.1. Պայմանագրերի կնքման և դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման, այդ թվում՝ Պայմանագրերի կնքման և դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված Գնորդի հետ կապ հաստատելու, Վաճառողի հետ Պայմանագիր կնքած Գնորդի նույնականացման,
1.2. Նոր ապրանքների, հատուկ ակցիաների և առաջարկների վերաբերյալ Օգտատերերին տեղեկացնելու,
1.3. Տեղեկատվական փոստի բաշխման (e-mailing),
1.4. Գովազդային նյութերի թիրախավորման, գովազդի տեղաբաշխման և տարածման,
1.5. Օգտվելու հարմարավետության տեսանկյունից՝ Կայքի որակի բարելավման,
1.6. Ապանձնավորված տվյալների հիման վրա վիճակագրական և այլ հետազոտությունների իրականացման,
1.7. Հրապարակային օֆերտայում նշված այլ նպատակներով։
- Անձնական տվյալներ մշակողը մշակում է Օգտատերերի անձնական տվյալները վերջիններիս համաձայնությամբ, որը համարվում է տրված Առցանց խանութում նրանց գրանցման ժամկետով, իսկ հեռախոսային կապի միջոցով Պատվերների զետեղման դեպքում՝ Պայմանագրի կատարման ժամկետով։ Ընդ որում, Առցանց խանութում գրանցվելիս Վաճառողի Հրապարակային օֆերտային և Գաղտնիության քաղաքականությանը համաձայնություն հայտնելիս համարվում է, որ Օգտատերը տվել է իր անձնական տվյալները մշակելու «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված գրավոր համաձայնություն, իսկ հեռախոսային կապի միջոցով Պատվերի զետեղումը ենթադրում է իր անձնական տվյալների մշակման հետ կապված Գնորդի ակնհայտ բանավոր համաձայնություն։
- Անձնական տվյալներ մշակողը կարող է մշակել Գնորդների անձնական տվյալները նաև սույն Գաղտնիության քաղաքականության 6.2 կետով սահմանված ժամկետներից հետո՝ Հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներով, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետներում, եթե այդպիսիք առկա են։
- Անձնական տվյալների մշակման և դրանց՝ երրորդ անձանց փոխանցման պայմանները
- Անձնական տվյալների սուբյեկտի անձնական տվյալների գաղտնիությունը պահպանվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ Օգտատերը և/կամ Գնորդն իրեն վերաբերելի այդպիսի տվյալները հանրամատչելի աղբյուրներով բացահայտում է անորոշ թվով անձանց շրջանակի, օրինակ՝ Առցանց խանութի աշխատանքի վերաբերյալ կարծիքներում։ Օգտատերը և/կամ Գնորդն ընդունում և համաձայնում է, որ իր անձնական տեղեկատվության որոշակի մաս այդպիսի գործողությունների իրականացմամբ դառնում է հանրամատչելի։
- Անձնական տվյալներ մշակողն իրավունք ունի փոխանցելու Անձնական տվյալների սուբյեկտի անձնական տվյալները երրորդ անձանց հետևյալ դեպքերում՝
2.1. Փոխանցումն անհրաժեշտ է Գնորդի հետ կնքված Պայմանագրի կատարման համար,
2.2. Վաճառողի կամ երրորդ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնարավորության ապահովման նպատակով՝ այնպիսի դեպքերում, երբ Անձնական տվյալների սուբյեկտը խախտում է Պայմանագիրը։
2.3. Անձնական տվյալներ մշակողի կողմից Անձնական տվյալների սուբյեկտի անձնական տվյալների ապանձնավորման միջոցով ստացված վիճակագրական տվյալների հիման վրա երրորդ անձանց կողմից Վաճառողի պատվերով հետազոտությունների իրականացման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար։
Անձնական տվյալների պաշտպանությունը
Անձնական տվյալներ մշակողն անձնական տվյալների գաղտնիության ապահովման և դրանք ոչ օրինաչափ կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենումից, տարածումից, ինչպես նաև երրորդ անձանց այլ ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանելու համար, անձնական տվյալների անվտանգության նպատակով ձեռնարկում է իրավական, կազմակերպչական և տեխնիկական համապարփակ միջոցներ․ ծանոթացնում է իր աշխատակիցներին անձնական տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրությանը, ինչպես նաև սույն Գաղտնիության քաղաքականությանը, թույլ է տալիս իր աշխատակիցների հասանելիությունը Անձնական տվյալներ մշակողի տեղեկատվական բազայում մշակվող անձնական տվյալներին, ինչպես նաև դրանց նյութական կրիչներին միմիայն իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով, իրականացնում է Անձնական տվյալներ մշակողի տեղեկատվական բազայում անձնական տվյալների մշակման ընթացքում հնարավոր անվտանգության սպառնալիքների որոշում, դրանք որոշելուց հետո կիրառում է կազմակերպչական և տեխնիկական միջոցներ և օգտագործում տեղեկատվության պաշտպանության այնպիսի միջոցներ, ինչպիսիք անհրաժեշտ են անձնական տվյալների պաշտպանվածության ցանկալի մակարդակին հասնելու համար, բացահայտում է անձնական տվյալներին ոչ թույլատրված հասանելիության դեպքերը և ձեռնարկում միջոցներ դրանց արձագանքելու համար, այդ թվում՝ այնպիսի անձնական տվյալների վերականգնում, որոնք փոփոխվել կամ ոչնչացվել են դրանց չարտոնված հասանելիության պատճառով, Անձնական տվյալներ մշակողի տեղեկատվական համակարգը շահագործման դնելուց առաջ իրականացնում է անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով ձեռք առնվող միջոցառումների արդյունավետության գնահատում, իրականացնում է անձնական տվյալների մշակման՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերին, Գաղտնիության քաղաքականությանը համապատասխանության ներքին վերահսկողություն։
Անձնական տվյալների սուբյեկտների իրավունքները
- Անձնական տվյալների սուբյեկտն իրավունք ունի՝
1.1. Իրացնելու իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավունքները։ Չնայած սույն կետով սահմանված ողջ տեղեկատվությունը ներկայացված է Հրապարակային օֆերտայում և Գաղտնիության սույն քաղաքականությունում, բոլոր դեպքերում, Անձնական տվյալների սուբյեկտը կաշկանդված չէ այդպիսի տեղեկատվության հարցման մասով Անձնական տվյալներ մշակողին հարցումներ հղելու հարցում։
1.2. Իր անձնական տվյալների հստակեցման, ուղեփակման կամ ոչնչացման, եթե այդպիսի տվյալներն ամբողջական չեն, ժամանակավրեպ են, ստույգ չեն, ձեռք են բերված ոչ օրինական կերպով կամ անհրաժեշտ չեն Անձնական տվյալները մշակողի կողմից մշակման հայտարարագրված նպատակների համար։
1.3. Անձնական տվյալների մշակման իր համաձայնության հետկանչի,
1.4. Անձնական տվյալների արտահոսքի դեպքում Անձնական տվյալներ մշակողի օրենսդրորեն հաստատված մեղքի առկայության պարագայում՝ իր իրավունքների և օրինական շահերի իրացման և պաշտպանության, այդ թվում՝ դատական կարգով նյութական վնասների վերականգնման և բարոյական վնասի հատուցման,
1.5. Անձնական տվյալներ մշակողի գործողությունների կամ անգործության՝ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին կամ դատարան բողոքարկելու։
- Իր իրավունքների և օրինական շահերի իրացման և պաշտպանության նպատակով Անձնական տվյալների սուբյեկտն իրավունք ունի սույն Գաղտնիության քաղաքականության 9.1 կետի i ենթակետով սահմանված տեղեկատվության ստացման նպատակով դիմել Անձնական տվյալներ մշակողին՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով՝ համապատասխան գրավոր հարցման ներկայացման միջոցով։
Անձնական տեղեկատվության փոփոխումը և հեռացումը։
Տվյալների պարտադիր պահպանումը
- Օգտատերը կարող է ցանկացած պահի փոփոխել (նորացնել, լրացնել) կամ հեռացնել Առցանց խանութի իր անձնական էջում ներկայացված անձնական տեղեկատվությունը կամ դրա որևէ մաս։
- Սույն Գաղտնիության քաղաքականության 10.1 կետով նախատեսված իրավունքները կարող են սահմանափակվել գործող օրենսդրության պահանջներով։ Մասնավորապես, այդպիսի սահմանափակումները կարող են նախատեսել Անձնական տվյալներ մշակողի պարտավորությունը պահպանելու փոփոխված կամ հեռացված տեղեկատվությունն օրենքով սահմանված ժամկետով կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոխանցել այդպիսի տեղեկատվությունը համապատասխան պետական մարմնին։
Գաղտնիության քաղաքականության փոփոխումը։
Կիրառելի օրենսդրությունը
- Անձնական տվյալներ մշակողն իրավունք ունի փոփոխություններ մտցնելու սույն Գաղտնիության քաղաքականության մեջ։ Գաղտնիության քաղաքականության ընթացիկ խմբագրության մեջ փոփոխություններ մտցնելիս նշվում է դրա թարմացման վերջին ամսաթիվը։ Գաղտնիության քաղաքականության նոր խմբագրությունն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման պահից, եթե այլ բան նախատեսված չէ դրա նոր խմբագրությամբ։
- Սույն Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև դրա կիրառմամբ Անձնական տվյալներ մշակողի և Անձնական տվյալների սուբյեկտի միջև ծագող հարաբերությունների նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։
Հետադարձ կապ։
Հարցեր և առաջարկություններ։
Սույն Գաղտնիության քաղաքականության հետ կապված բոլոր հարցերը և առաջարկությունները Անձնական տվյալների սուբյեկտն իրավասու է ուղարկելու Վաճառողի Հաճախորդների սպասարկման կենտրոն՝ հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected]։