հետ Հետ գնալ

Թեմատիկ միջոցառումներ

Կանանց միջազգային օրվա առթիվ միջոցառում

  • Հյուրերի քանակ Հյուրերի քանակ - 120
  • Մեկ հյուրի արժեք Մեկ հյուրի արժեք - 4,850 դր․
  • 1 մատուցողի արժեք 1 մատուցողի արժեք - 20,000 դր․
  • Սնունդ Սնունդ - 810 կտոր

Առաջադրանքը`

  • Մարտի 8֊ի առթիվ կորպորատիվ միջոցառման կազմակերպում

Պահանջներ`

  • Նուրբ ձևավորում
  • Քաղցր սնունդ` մրգերի և հատապտուղների համադրությամբ

Ֆուրշետ՝

  • Աղանդեր (շերտավոր խմորով թխվածք, թխվածք պավլովա, քափքեյք, կրուասան, չոր թխվածքաբլիթ, մաշմելոու, նշով գնդիկներ, տարտ, վեգան խմորեղեն, հատապտուղներով դենիշ, շոկոլադե ֆոնդյու)
  • Կտրատած միրգ` փայտիկների վրա
  • Գեղեցիկ մատուցված սնունդ

Առաջարկված լուծումները և նպատակը՝

  • Սպիտակ երանգի գերակշռությունը, որն արտահայտվել է սպասքի, արհեստական ծաղիկների և սպիտակ խորանարդաձև պատվանդանների տեսքով, մաքրության և լույսի խորհուրդ է կրում։ Իսկ վարդագույնի և մանուշակագույնի պաստելային երանգներով սփռոցը` առանձնահատուկ նրբություն է հաղորդում ընդհանուր պատկերին։ Վառ վարդագույն արհեստական խոլորձներն ու գինեգույն կակաչները` մեղմում են ձևավորման «գունատությունը»` վառ ակցենտավորում հաղորդելով սեղանին։ Միջոցառման թեմայի յուրահատուկ արտահայտման տարբերակ է կնոջ պարանոցի տեսքով սպիտակ դեկորատիվ ծաղկամանը` որպես կանացի գրավչության ու նրբության խորհրդանիշ։

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար նախատեսված միջոցառումը կազմակերպելիս շեշտադրել ենք.

  • Նուրբ ձևավորումը
  • Բաց գունային երանգավորումը
  • Աղանդերի գեղեցիկ մատուցումը

Այս լուծումների միջոցով լուսավոր, ընդարձակ գրասենյակը վերածվել է յուրահատուկ, նուրբ միջավայրի` ապահովելով աշխատակիցների հաճելի տրամադրության և ջերմ շփման համար անհրաժեշտ ամենակարևոր կետերը` ուշադրությունն ու սերը...

Ավելին →

Գինու հյուրասիրություն

  • Հյուրերի քանակ Հյուրերի քանակ - 80
  • Մեկ հյուրի արժեք Մեկ հյուրի արժեք - 2,640 դր․
  • 1 մատուցողի արժեք 1 մատուցողի արժեք - 20,000 դր․

Առաջադրանքը`

  • Գինու հյուրասիրության կազմակերպում

Պահանջներ`

  • Ձևավորումը` դասական և ժամանակակից հնչերանգով
  • Գինի և Գինու հետ համադրվող սնունդ

Ֆուրշետ
Սնունդ

  • Պանրային ափսե

Ըմպելիք

  • Ջուր
  • Հանքային ջուր
  • Բնական հյութ
  • Գինի
  • Գեղեցիկ մատուցում

Առաջարկված լուծումները և նպատակը

  • Սև և սպիտակ սպասքի համադրումով ապահովվել է հյուրասիրության դասական ոճը` շեշտադրելով նաև կարմիր ու սպիտակ գինետեսակների հետ գունային համադրությունը։ Ընդհանուր սփռոցի բացակայությունը հարմարավետության նպատակ է հետապնդել, իսկ վառ դեղին երանգով դեկորատիվ սփռոցը` դեղին ծաղկամանների համադրությամբ, դարձել է գունային ակցենտավորման իդեալական տարբերակը։ Պատկերը համալրվել է բնական յասամանի ճյուղերի և արհեստական փետուրների մանուշակագույնի շնորհիվ, որը համադրվել է գինու մուգ բալագույն երանգի հետ։

Գինու հյուրասիրության կազմակերպման մեջ կարևորել ենք.

  • Հարմարավետ ձևավորումը
  • Վառ գունային ընդգծումը
  • Ֆուրշետի գրագետ մատուցումը` հաշվի առնելով միջոցառման համար նախատեսված սեղմ բյուջեն։

Այս լուծումների միջոցով Canapea-ն ստեղծել է հարմարավետ, անմիջական միջավայր, որով ապահովել է հյուրերի ջերմ շփման ու հաճելի տրամադրության համար անհրաժեշտ կարևոր նախապայմանները։

Ավելին →

Հյուրասիրությունը` որպես գործընկերային հարաբերությունների արտահայտման տարբերակ

  • Հյուրերի քանակ Հյուրերի քանակ - 120
  • Մեկ հյուրի արժեք Մեկ հյուրի արժեք - 10,500 դր․
  • 1 մատուցողի արժեք 1 մատուցողի արժեք - 20,000 դր․
  • Սնունդ Սնունդ - 922 կտոր

Առաջադրանքը`

  • Հյուրասիրության կազմակերպում`ըստ երկրների խոհանոցի բնորոշման

Պահանջներ`

  • Ձևավորումը` թեմատիկ. Գործընկերների ներկայացրած երկրները
  • Հագեցնող և բազմազան սննդատեսակներ

Ֆուրշետ

Ուտեստներ

  • Նախուտեստ (բրուսկետա, պանրային ափսե, կրեկեռ պրեզելլ)
  • Կանապե (ձկնային, մսային, բանջարեղենային)
  • Տաք ուտեստ (մսի գնդիկներ, տապակած կարտոֆիլ յուղաձկով, ֆրի, պելմենի կարտոֆիլով, հավի բդիկ` կարամելիզացված)
  • Սենդվիչ (հոթ դոգ, խոզապուխտով, հնդկահավի ֆիլեյով)
  • Աղանդեր (մրգային մուս, տիրամիսու, տարտ, բուլկի «Ռոլլ», ելակ, շոկոլադե ֆոնդյու, նշով գնդիկներ, չոր թխվածքաբլիթ, շոկոլադապատված կոկոսե գնդիկներ, հաց բրիոշ` լցոնված լիմոնով և կրեմով, ցիտրուսային մուս, վաֆլի)

Ըմպելիք

  • Լիմոնադ
  • Միլքշեյք
  • Սանգրիա
  • Կարմիր գինի
  • Գարեջուր
  • Գեղեցիկ մատուցում

Առաջարկված լուծումները և նպատակը՝

  • Յուրահատուկ թեմատիկ միջոցառման հիմքը` հյուրընկալ կողմի ներկայացրած պրոդուկտների արտադրման երկրների մասին պատմելն էր, որը հաջողված կերպով իրականացրել է Canapea-ի թիմը` յուրաքանչյուր սեղանին ապահովելով տվյալ երկրի խոհանոցին բնորոշ ուտեստներ և դեկորացիա` որպես տվյալ երկրի շունչն ու ոգին փոխանցելու տարբերակ. Այս սկզբունքով` «իտալիայի» սեղանին է հայտնվել պաստայի փունջը, «Բելգիական» սեղանից անպակաս է շոկոլադը, «Գերմանիայի» պարագայում գերակշռում են սև, կարմիր և դեղին երանգները` որպես դրոշի խորհուրդ, «Շվեյցարիան» թերևս հնարավոր չէր լինի պատներացնել առանց պանրի տեսականու...
  • Ֆուրշետի դեկորացիաների մեծ մասը` սննդային լուծումներով է տրվել, բայց հատկանշական են նաև մյուս դետալները, ինչպես օրինակ մետաղական շրջանակով լամպերը, որոնք ջերմության ու վստահության խուրհուրդ են կրում։
  • Սեղանների մեծ մասն առանց սփռոցի է` հյուրերի հարմարավետության մասին հոգ տանելու միտումով։ Սեղաններն առատ են, բայց և միևնույն ժամանակ` պարզ, որպեսզի ամեն մի երկրին բնորոշ կողմը ներկայացնելիս` մաքսիմալ ընդգծված և կոլորիտային պատկեր ստացվի` դեպի հյուրընկալ կողմի սրահ փոխադրելով այդ երկրի շունչն ու ոգին։

Թեմատիկ հնչերանգով բացման արարողության կազմակերպման մեջ առաջնահերթությունը տրվել է.

  • Թեմայի բնորոշ կողմը պահպանելուն
  • Հյուրերի հարմարավետությանը
  • Սիմվոլիկ երանգներին
  • Համեղ, առատ և հետաքրքիր սննդատեսակների առկայությանը։

Այս յուրահատուկ ոճով «ստեղծված» ֆուրշետը մշակվել է դետալ առ դետալ` ապահովելով միջոցառման գրավիչ, հետաքրքիր և կոլորիտային մթնոլորտը, ինչպես նաև հյուրերի ԻԴԵԱԼական ժամանցը` Իդեալում։

 

Ավելին →

Շնորհակալության օրը` որպես թիմ֊ընտանիք գաղափարի ամրապնդման տարբերակ

  • Հյուրերի քանակ Հյուրերի քանակ - 35
  • Մեկ հյուրի արժեք Մեկ հյուրի արժեք - 6,260 դր․
  • 1 մատուցողի արժեք 1 մատուցողի արժեք - 20,000 դր․

Առաջադրանքը`

  • Thanksgiving day-ի կազմակերպում` որպես փոքրիկ կորպորատիվ միջոցառում

Պահանջներ`

  • Ձևավորումը` ջերմ, անմիջական մթնոլորտի ընգծումով
  • Հագեցնող թեմատիկ սննդատեսակներ

Ֆուրշետ

  • Աղցան (հավով, Հումմուս)
  • Սոնդվիչ (հավի մսով, շամպինիոնով)
  • Տակո (հավի մսով, բանջարեղենով)
  • Աղանդեր (շոկոլադով կեքս, ղափամա, պիրոգ)
  • Գեղեցիկ մատուցում

Առաջարկված լուծումները և նպատակը`


Սպիտակ սեղանի հետ համադրվել են սև մետաղական պատվանդանները` համահունչ դարձնելով ընդհանուր պատկերը գրասենյակային ինտերիերի հետ։ Ի շահ հարմարավետության` սեղանի ընդհանուր սփռոցը բացակայում է, իսկ կենտրոնական հատվածի դեկորատիվ սփռոցի գույնը և տեսքը` ընտանեկան տաքուկ միջավայրի ստեղծման նշանակություն ունի, ինչպես նաև հաջողված համադրվել է մսային ուտեստների գույնի հետ։ Սպասքի մեջ ակներև են կարմիր դետալները, որոնք ոչ միայն կոնտրաստ են ապահովում սեղանի բաց գույնի հետ, այլև ջերմ և անմիջական մթնոլորտի ապահովման ևս մեկ սիմվոլիկ տարբերակ են։ Կարմիրի առաքելության ամբողջական լրացումն ապահովում են ապակե կարմիր/նարնջագույն մոմակալները և տեղ֊տեղ երևացող կարմրաթուշ խնձորները։ Ուտեստների վառ երանգը համալրվել է գինու շշերում տեղ գտած բնական ծաղիկներով, որոնք շարունակում են սեղանի ձևավորման պարզության և անմիջականոյթյան  գաղափարը։ 

Շնորհակալության օրը` որպես թիմի համախմբան ևս մեկ առիթ դարձնելուն նպատակաուղղված միջոցառման կազմակերպման մեջ կարևորել ենք.

  • Հյուրերի հարմարավետությունը
  • Սիմվոլիկ երանգները
  • Թեմատիկ օրվա բնորոշ ուտեստների առկայությունը։

Casual ոճով «սեղանի կառուցումն»  ապահովել է ջերմ, ընտանեկան մթնոլորտ, որի շնորհիվ աշխատակազմը վստահաբար ուժողացրել է «մեկ ընտանիք» գաղափարի շուրջ ողջ թիմի համախմբումը։
 

Ավելին →