հետ Հետ գնալ

Կորպորատիվ միջոցառումներ

Կրթության, խոհանոցի և դիզայնի հանդիպումը` մայրամուտին

  • Հյուրերի քանակ Հյուրերի քանակ - 150
  • Մեկ հյուրի արժեք Մեկ հյուրի արժեք - 8,900 դր․
  • 1 մատուցողի արժեք 1 մատուցողի արժեք - 20,000 դր․
  • Սնունդ Սնունդ - 1212 կտոր

Առաջադրանքը`

  • Ուսուցիչների համար բացօդյա հյուրասիրության կազմակերպում

Պահանջներ`

  • Ձևավորումը` ժամանակակից և դասական ոճերի համադրում
  • Հագեցնող և դեսերտային սննդատեսակներ` ներառյալ նաև հատուկ բուսակերների համար

Ֆուրշետ`

  • Նախուտեստ (բրուսկետա, բանջարեղենային ափսե, պանրային ափսե)
  • Կանապե (մսային, պանրային)
  • Աղցան (հումուս, գրիլ բանջարեղենով)
  • Բուրգեր (տավարի մսով)
  • Սենդվիչ (պաշինայով, տավարի մսով)
  • Տակո (բանջարեղենային)
  • Աղանդեր (կաթնաշոռային պանրով և պիստակով խմորեղեն, գազարով խմորեղեն, խմորեղեն Կոկոս, շոկոլադե տարտ, վանիլային էկլեր, նարնջով և նուշով դենիշ, դասական կրուասան, նուտելայով կրուասան
  • Սեզոնային մրգի տեսականի

Ըմպելիք

  • Ջուր
  • Հանքային ջուր
  • Բնական հյութ
  • Գինի (սպիտակ, կարմիր)
  • Գեղեցիկ մատուցում

Առաջարկված լուծումները և նպատակը`

  • Սև մետաղական ոտքերով սեղանները մարմարե բաց երանգով մակերևույթ ունեն. այս գույների համադրումը խորհրդանշում է կրթական ոլորտը։ Սփռոցի բացակայությունը  հարմարավետություն և թեթևություն է հաղորդում սեղաններին։ Սեղաններից մեկի վրա բաց կապույտ երանգով սպասքը կրթական ոլորտ ներկայացնող ընկերության լոգոտիպի գունային շեշտադրումն է։ Մյուս սեղանին դասավորվել են սպիտակ սպասքը և արծաթագույն բարձր սկուտեղները, որոնք ապահովում են ամառային տարբեր վառ երանգներով մրգերի և ուտեստների հետ համադրության գրագետ կազմակերպումն ու գունային խառնաշփոթից խուսափելու միտումը։

Բարձր սպիտակ պատվանդաններն ընդգծում են ելակետային թեմատիկ երանգն ու ավելի ակնառու տեսք են հաղորդում ուտեստներին` շեշտադրելով դրանք նաև էսթետիկ տեսանկյունից։

Տանիքի տերասայի ֆիզիկական դիրքը թույլ է տվել օգտագործել ոչ մեծ տարածություն` սեղանների տեղակայման համար, որը հիմք է հանդիսացել, որպեսզի ուտեստները խիտ դասավորվեն, ինչը վիզուալ առումով նաև առատության տպավորություն է ստեղծում սեղաններին։

Ամառային բացօթյա միջոցառումը պարզապես պարտադրում է օգտագործել բացառապես բնական ծաղիկներ. արևածաղիկները, որպես արևի ամենաիրական խորհրդանիշ` համադրվել են երեկոյի բնական զարդի` մայրամուտի հետ։ Արևածաղիկների խոշոր գլխիկների ֆոնին սեղանի թեթևությունն ու եթերայնությունն ապահովում են բնական սպիտակ քրիզանթեմները։

Մանկավարժների համար կազմակերպված  մրցանակաբաշխությանը հաջորդող բացօդյա հյուրասիրության շրջանակներում կարևորել ենք հետևյալը.

  • Հարմարավետությունը` որպես երկարատև ժամանցի էական պայման
  • Խորհրդանշական ձևավորումը
  • Սիմվոլիկ գունային գամման
  • Հագեցնող սննդատեսակների և հրուշակեղենի համադրումը` որպես համի և տեսքի գրավական
  • Մրգառատ սեղաններ` որպես ամառային նախընտրություն

Դասական և ժամանակակից ոճերը` միաձուլվելով միջոցառման սկիզբն ազդարարող մայրամուտի շողերին` ամառային տաք երեկոյի համար ապահովել են յուրահատուկ մթնոլորտ` թույլ տալով հյուրերին ոչ միայն վայելել իրենց աշխատանքի դիմաց գնահատված լինելու բերկրանքը, այլև լիցքաթափվել երաժշտության դինամիկ նոտաների ու համեղագույն ուտեստների ազդեցության ներքո` ստանալով վառ էմոցիաներ ու անսպառ էներգիա, որոնք միանշանակ երաշխավորելու են ուսումնական պրոցեսի մեջ  մեծ ներուժ և լիքը սեր ներարկելու սկզբունքը։

Ավելին →

Միջոցառման կազմակերպման արվեստը` որպես նոր միջոցառումների ստեղծման հիմք

  • Հյուրերի քանակ Հյուրերի քանակ - 250
  • Մեկ հյուրի արժեք Մեկ հյուրի արժեք - 6,520 դր․
  • 1 մատուցողի արժեք 1 մատուցողի արժեք - 20,000 դր․
  • Սնունդ Սնունդ - 2,080 կտոր

Առաջադրանքը`

  • Հոռեկա ոլորտում գործնական հանդիպման հյուրասիրության կազմակերպում

Պահանջներ`

  • Ձևավորումը` ժամանակակից, վառ
  • Թեթև և հագեցնող սննդատեսակների համադրություն

Ֆուրշետ

  • Կանապե (մսային, պանրային, ձկնային)
  • Բուրգեր (տավարի մսով, հավի մսով)
  • Սենդվիչ (յուղաձկով, պաշինայով, տավարի մսով)
  • Աղանդեր (ֆրանսիական մակարոն, պրոֆիտրոլ, խմորեղեն գազարով, շոկոլադե տարտ, ելակով տարտ, խմորեղեն շու, վանիլային քափքեյք, շոկոլադով քափքեյք, չիզ քեյք, պիստակով էկլեր, վանիլային էկլեր, շոկոլադով էկլեր, գետնանուշով խմորեղեն, դենիշ, միկադո)
  • Սեզոնային մրգի տեսականի

Ըմպելիք

  • Ջուր
  • Հյութ
  • Գեղեցիկ մատուցում

Առաջարկված լուծումները և նպատակը


Սև փայլատ սպասքը և մետաղական պատվանդաններն ընդգծված կոկիկություն և բարձրաճաշակ տեսք է հաղորդում սեղանին` իդեալական համադրվելով վանդակավոր սև մետաղական դեկորներին, որոնց ամենահետաքրքիր դետալը էլեկտրական լամպն է. որպես գաղափարաստեղծ, նորարական և ինդիվիդուալ մոտեցման խորհրդանիշ։
Արևամուտի հետ համադրված այս դետալն առանձնակի դեր ունի ֆուրշետի թեմատիկ ձևավորման հարցում, քանի որ ասոցացնում է կոմերցիոն միջոցառումը նոր լույսի, նոր էներգիայի աղբյուրի հետ, որով հյուրընկալ կազմակերպությունը հանդես է գալիս իր հյուրերի առջև։ Այստեղ կարևոր է նաև հյուրընկալ ընկերության ներկայացրած էքստերիերի լիարժեք համադրությունը մետաղական դետալների հետ։
Սեղաններին բացակայում է սփռոցը` թույլ տալով անկաշկանդ լինել շարժումներում և հարմարավետ զգալ սեղանից օգտվելիս։
Արծաթափայլ սպասքը շքեղություն է հաղորդում սեղանին` ապահովելով գունային կոնտրաստ սևի հետ, միաժամանակ, ամբողջությամբ «բացելով» էլեգանտ երանգի ողջ հմայքը։
Բարձր բազմահարկ սկուտեղներում առատորեն տեղ են գտել ամառային վառ երանգավորմամբ քաղցրահամ մրգերը` վերածվելով բնական զարդարանքի։ Այս պատկերը հրաշալի համադրվել է բնական երփներանգ դաշտային ծաղիկների և արհեստական էկզոտիկ բույսերի հետ` ստեղծելով վառ գունային փունջ, որտեղ ակցենտավորված են հատկապես վառ վարդագույն խոլորձները։
Առանձնացված սեղանները սննդային առանձին գոտիներ են ստեղծել` ուտեստներ, աղանդեր, մրգեր...
Սև փայլատ մեծ ծաղկամաններն ու բարձր ուղղանկյունաձև պատվանդանները շեշտադրում են գունային ընտրությունը` միաժամանակ հակակշիռ դառնալով մինիմալիստական ոճով մետաղական լուծումներին։ 
Թափանցիկ ծաղկամանների ընտրությունը միտված է ծաղկային վառ երանգների համադրումը չծանրաբեռնելուն, ինչպես նաև լիառատ սեղանին պարզություն հաղորդելուն։


Հոռեկա ոլորտը ներկայացնող հյուրերի համար կազմակերպված միջոցառման շրջանակներում կարևորել ենք մի շարք սկզբունքներ.

  • Արտահայտիչ ձևավորում
  • Սևի հետ վառ գունային լուծումներ
  • Բազմատեսակ լիառատ սննդատեսակներ` հյուրերի ներկայացրած ոլորտը և համային ճաշակի տարբերությունները հաշվի առնելով։

Արտահայտիչ և, միևնույն ժամանակ` էլեգանտ ձևավորումը շեշտել են միջոցառման պաշտոնական և ժամանակակից տեսակը` լիարժեք կոմֆորտ և մաքսիմալ անմիջական միջավայր ապահովելով հյուրերի շփման և իդեալական երեկոյի համար։ Միջոցառման կազմակերպման մեջ յուրահատուկ դերակատարում է ունեցել սիմվոլիկ դետալների գերակշռությունը, որը հոգեբանական մեծ ներուժ է փոխանցել հավաքույթի հիմնական գաղափարին` զուգահեռ ապահովելով ներկաների համար համային և էսթետիկ տպավորիչ ազդեցությունը։

Ավելին →

Գործնական հանդիպման հյուրասիրության կազմակերպում

  • Հյուրերի քանակ Հյուրերի քանակ - 40
  • Մեկ հյուրի արժեք Մեկ հյուրի արժեք - 5,980 դր․
  • 1 մատուցողի արժեք 1 մատուցողի արժեք - 20,000 դր․
  • Սնունդ Սնունդ - 317 կտոր

Առաջադրանքը`

  • Կոմերցիոն միջոցառման կազմակերպում

Պահանջներ`

  • Ձևավորումը` Դասական և ժամանակակից ոճերի համադրությամբ
  • հագեցնող և տարատեսակ սնունդ

Ֆուրշետ

  • Նախուտեստ (Բրուսկետա)
  • Կանապե (մսային, ձկնային, պանրային)
  • Բուրգեր (տավարի մսով)
  • Սենդվիչ (հավի կրծքամսով)
  • Տակո (հորթի մսով)
  • Աղանդեր (Բրաունի, Կիտրոնով, Պրոֆիտրոլ)
  • Սեզոնային մրգեր
  • Գեղեցիկ մատուցված սնունդ

Առաջարկված լուծումները և նպատակը

  • Սև ու սպիտակ երանգներով սպասքը ոչ միայն ինտերիերի հետ գեղեցիկ համադրություն է, այլև միջոցառման գործնական բնույթը շեշտելու միջոց։ Ի շահ հարմարավետության` բացակայում է սեղանի սփռոցը, որն ընդգծում է սեղանի` ինտերիերի հետ համադրված սև գույնը։ Սև են նաև ձևավորման խորհրդանշական դետալները` փայլատ մետաղական շրջանակով լամպերը` որպես ջերմ միջավայրի սիմվոլ, և թուջե թավաները` որպես նոր համագործակցությունների առջև բաց լինելու փոխաբերական արտահայտություն։ Նույնաոճ իմաստ են ներկայացնում նաև ծաղկած «Դրախտային թռչունները», որոնք ոչ միայն ընդգծում են ֆուրշետի յուրահատկությունը, այլև` հյուրընկալողի պարզության և բաց լինելու խորհուրդն ունեն։ Կանաչ թափանցիկ տարաներով մոմերը` համադրվել են բնական տերևների ու ճյուղերի հետ, որոնք հանգստության և վստահության մթնոլորտ են ստեղծում։ Գործնական նշանակության միջոցառման առանձնահատուկ դետալներից են նաև գինեգույն արհեստական կակաչները` որպես ծանրախոհության և հաջողության սիմվոլ։

Կոմերցիոն միջոցառման կազմակերպման հիմնական շեշտադրումներն են.

  • Ինտերիերի և սեղանի ձևավորման ոճային համադրումը
  • Դեկորացիաների սիմվոլիկան
  • Դասական և բնական գույները
  • Սննդային բազմազան տեսականին` հաշվի առնելով հյուրերի համային նախընտրություններին ծանոթ չլինելու հանգամանքը։
  • Այս լուծումներն ապահովել են գործնական և տպավորիչ միջավայր` գործընկերների շփման համար ստեղծելով ենթագիտակցական վստահություն, ինչը պարարտ հող է նախապատրաստում նոր, հաջողված համագործակցությունների համար։
Ավելին →

Տոնածառի լույսերը վառելու արարողություն

  • Հյուրերի քանակ Հյուրերի քանակ - 100
  • Մեկ հյուրի արժեք Մեկ հյուրի արժեք - 5,700 դր․
  • 1 մատուցողի արժեք 1 մատուցողի արժեք - 20,000 դր․
  • Սնունդ Սնունդ - 320 կտոր

Առաջադրանքը`

  • Ամանորյա միջոցառման և հյուրասիրության կազմակերպում

Պահանջներ`

  • Ամանորյա արտահայտիչ ձևավորում
  • Քաղցր սնունդ` մրգահատապտղային համադրությամբ

Ֆուրշետ

  • Աղանդեր (տիրամիսու, պանա կոտե, շոկոլադե և մրգային մուս, շոկոլադապատ ելակ, պրոֆիտրոլ, տարտ, մակարոն, քափքեյք)
  • Մրգային աղցան` վաֆլե գլանակների մեջ
  • Գեղեցիկ մատուցված սնունդ

Առաջարկված լուծումները և նպատակը

  • Սպիտակ և կարմիր երանգներով սպասքը, սպիտակ սփռոցն ու սեղանի կարմիր ուղեգորգը, սպիտակ և կարմիր մոմերը` ամանորյա խորհրդանշական գույների վառ արտահայտումն են։ Սև մետաղական պատվանդանները, մոմերի սև դեկորատիվ վանդակներն ու սև սկուտեղները` հիանալի համադրություն են ինտերիերի հետ։ Սպիտակ խորանարդաձև դեկորներն ու թափանցիկ մոմակալները սառցաբեկորների և սառույցի սիմվոլիկան ներկայացնող տարբերակ են։ Ձնեմարդու  նմանությամբ սպիտակ ծաղկամանները սեղանին ամանորյա տրամադրություն փոխանցող ամենակարևոր դետալներն են։ Իսկ բնական և արհեստական եղևնու ճյուղերը, կոներն ու լոռամրգի բույլերը սեղանի ձևավորման թեմատիկ դեկորատիվ համալրումներն են։ Արծաթե բարձր մոմակալները ոչ միայն լրացնում են ընդհանուր պատկերը, այլև ընդգծում են սեղանի տոնական տեսքը։

Տոնածառի լույսերը վառելու արարողության և հյուրասիրության կազմակերպման շրջանակներում ընդգծվել է`

  • Ամանորյա տրամադրության ստեղծումը` գունային հստակ լուծումների և դեկորացիաների օգնությամբ
  • Վառ արտահայտված սիմվոլիկան
  • Ֆուրշետի թեմատիկ ձևավորումը և քաղցրանուշների ասոցացումը ամանորյա տոների հետ։

Այս լուծումներն ապահովել են ամանորյա տոնական տրամադրությունը, տաքուկ և հարմարավետ մթնոլորտը` ողջ աշխատակազմի համար ստեղծելով իդեալական պայմաններ` միջոցառման էսթետիկ և համային կողմը լիարժեք վայելելու, ինչպես նաև «Secret Santa»-ն ջերմ և յուրահատուկ օրվա համադրությամբ հիշելու համար։

Ավելին →

Ամանորյա թեմատիկ կորպորատիվ միջոցառման կազմակերպում

  • Հյուրերի քանակ Հյուրերի քանակ - 1,000
  • Մեկ հյուրի արժեք Մեկ հյուրի արժեք - 11,000 դր․
  • 1 մատուցողի արժեք 1 մատուցողի արժեք - 20,000 դր․
  • Սնունդ Սնունդ - 11,601 կտոր

Առաջադրանքը`

  • Ամանորյա թեմատիկ կորպորատիվ միջոցառման կազմակերպում

Պահանջներ`

  • ձևավորումը` Ամանորյա. հարմարավետության շեշտադրմամբ
  • հագեցնող և բազմազան սնունդ` հաշվի առնելով մեծ աշխատակազմի տարաբնույթ համային նախընտրությունները

Ֆուրշետ
Ուտեստներ

  • Կանապեներ` պանրային, մսային, ձկնային
  • Շերտավոր խմորով կարկանդակներ (պանրով, կաթնաշոռով, խոզապուխտով, հավով, սնկով)
  • Սենդվիչներ (հավի կրծքամսով, խոզապուխտով)
  • Խորոված բանջարեղեն և միս(հավ, խոզ, հորթ)
  • Աղցաններ` բանջարեղենային, մսային և ձկնային
  • Տոնական տորթ` ընկերության լոգոտիպով
  • Թխվածքներ(քափքեյք, մրջնաբույն, գաթա, փախլավա, էկլեր, կրուասան)

Ըմպելիք

  • Ջուր
  • Հյութ` Գազավորված(Կոկա֊Կոլա, Պեպսի, Ջերմուկ) և բնական(սև հաղարջ, նուռ, նարինջ)
  • Գինի և փրփրուն գինի
  • Գինի և փրփրուն գինի

Առաջարկված լուծումները և նպատակը

  • ժամանակակից և դասական ոճի սպասքի համադրումը նպաստել է ֆուրշետի գրագետ «կառուցմանը»` հաշվի առնելով սեղանների մեծաթիվ լինելու հանգամանքը։ Ֆուրշետի հիմնական սեղաններին սփռոցի բացակայությունը նպատակաուղղված է հարմարավետությանը։ Կարմիր թավշե սփռոցը` կարմիր մոմերի համադրությամբ` ամանորյա վառ գույնի խորհրդանիշն է։ Սև թավշե սփռոցը, սև խորանարդաձև  պատվանդանները, սև մոմերն ու սև մետաղե շրջանակով լամպերը` ընդարձակ ինտերիերի հետ համադրության իդեալական տարբերակ են, ինչպես նաև` միջոցառման դասական ոճն ընդգծելու լավագույն միջոցը։ Ամանորյա խաղալիքները, սպիտակ արհեստական թփերը, կանաչ եղևնու ճյուղերն ու լոռամրգի բույլերն այն կարևոր դեկորատիվ համալրումներն են, որոնց շնորհիվ ընդգծվում է ձևավորման ամանորյա շունչը։ Արծաթե բարձր մոմակալներն և եռահարկ սկուտեղները ամբողջացնում են սեղանի տոնական և էլեգանտ տեսքը։

Ամանորյա թեմատիկ կորպորատիվ միջոցառման կազմակերպման մեջ կարևորել ենք.

  • միաժամանակ և' Ամանորյա, և' թեմատիկ բնույթ կրող ձևավորումը
  • հյուրերի գերհարմարավետությունը
  • մշտապես ավելացվող տաք սննդի առկայությունը
  • դեկորացիաների սիմվոլիկան
  • ամանորյա և թեմատիկ գույները
  • սեղանների և բարի հարմարավետ դասավորությունը
  • ֆուրշետի գրագետ մատուցումը` հաշվի առմելով միջոցառման երկարատև բնույթը։

Այս մեծամասշտաբ միջոցառման ժամանակ Canapea-ն ապահովել է տոնական տրամադրության և անմիջական մթնոլորտի բոլոր նախադրյալները` նպաստելով մեծ աշխատակազմի ջերմ շփմանը։

Ավելին →