Հարսանեկան արարողության նախնական հյուրասիրություն
Առաջադրանքը`
- Հարսանեկան արարողության ֆուրշետի ձևավորում
Պահանջներ`
- Հարսանեկան ընդհանուր դիզայնին համադրվող սեղանի ձևավորում
- Հագեցնող և դյուրամարս սննդատեսակներ
Ֆուրշետ
- Կանապե (մսային, պանրային)
- Նախուտեստ (բրուսկետա)
- Աղցան (գրիլ֊բանջարեղենով)
- Սենդվիչ (հավի կրծքամսով)
- Աղանդեր (տարտ, պրոֆիտրոլ, մեղրով)
- Գեղեցիկ մատուցված սնունդ
Առաջարկված լուծումները և նպատակը
- Ոսկեգույն և ապակե սպասքը պատվիրատուի նախընտրությունն է, որն իդեալական համադրություն է ինտերիերին։ Ընդհանուր սփռոցի բացակայությունը ոչ միայն հարմարավետության նկատառումներով է, այլև ընդգծում է սեղանի մակերևույթի սպիտակը, որը, սպիտակ մետաղական մոմակալների և սպիտակ կոնֆետների հետ մեկտեղ, ոչ միայն խորհրդանշում է հարսանեկան թեման, այլև մեղմում է ոսկեգույնի ճնշող «խիտ» երանգը։ Թեթև փայլ պարունակող բեժ երանգով շղարշե դեկորը գունային և ոճային առումով համադրված է սենյակի ինտերիերին և հատկապես հատակի սալիկների նուրբ երանգին։ Ի հակադրություն այս նրբությանը ոսկեգույն բարձր մոմակալներն ու բազմահարկ պատվանդանները շքեղություն են հաղորդում սեղանին` ապահովելով սեղանի էլեգանտ տեսքը։ Այստեղ ինչ֊որ բան պակաս կլիներ, եթե սեղանը չզարդարվեր արհեստական սպիտակ խոլորձներով, որոնք իդեալական են համադրված ընդհանուր դիզայնի և հատկապես հարսանեկան շորի հետ։
Հարսանեկան արարողության ֆուրշետի ձևավորումը և մատուցումը իրականացրել ենք` շեշտադրելով.
- Ինտերիերի և ընդհանուր դիզայի հետ համադրումը
- Ոսկեգույնի ընդգծումը
- Հագեցնող սննդատեսակների առկայությունը` հաշվի առնելով, որ հյուրերը, մինչև հարսանեկան սեղանից օգտվելու պահը, սնվելու առիթ չեն ունենալու։
Այս լուծումների միջոցով ստեղծվել է շքեղ և միևնույն ժամանակ թեթև միջավայր, որն ապահովել է մեր ոչ հայաստանաբնակ պատվիրատուի նախաձեռնած հյուրասիրության և' առարկայական, և' էսթետիկ կողմը` հնարավորություն տալով հյուրերին լիարժեք վայելել հարսանեկան արարողության յուրաքանչյուր պահը։