Կոնֆերանսին հաջորդող սուրճի ընդմիջում
Առաջադրանքը`
- Սուրճի ընդմիջման կազմակերպում
Պահանջներ`
- Ձևավորումը` թարմության և թեթևության շեշտադրումով
- Որակյալ և թարմ սուրճի ընտրանի` հացեցնող աղանդերի համադրությամբ
Ֆուրշետ
Ուտեստներ
- Թխվածք (ֆրանսիական մակարոն, մրգային մուս, շերտավոր խմորեղեն, գազարով խմորեղեն, միկադո)
- Սեզոնային մրգի տեսականի
Ըմպելիք
- Թեյ
- Սուրճ (ֆիլտրացվող, լուծվող)
- Ոչ ալկոհոլային լիմոնադ
- Գեղեցիկ մատուցում
Առաջարկված լուծումները և նպատակը՝
- Սև ու սպիտակ սպասքը, որպես դասականի, պարզի ընգծում, համադրվել է թափանցիկ սպասքի հետ, որը ոչ միայն սեղանի թեթևությամբ առանձնացող ձևավորմանն է համահունչ, այլև ընդհանուր ինտերիերին, որի ամենաարտահայտիչ կողմը` լայն ապակե պատերն են։ Ընդհանուր պատկերի մեջ առանձնահատուկ տեղ ունեն տարատեսակ կիրառման նշանակությամբ բաժակների տեսակները, որոնք ոչ միայն` ևս մեկ անգամ շեշտադրում են միջոցառման թեթևության տեսանելի կողմը, այլև ապահովում են մատուցման հարմարավետությունը։ Գորշ փայտի երանգով լոֆթ ոճի սեղանի սփռոցը բացակայում է` ընդգծելով ֆուրշետի ամենամեծ դետալի համադրությունը պատուհանի շրջանակների և հատակի մուգ երանգների հետ։ Սպիտակ խորանարդաձև պատվանդաններն ընգծում են բնական լուսավորությունը։ Բնական ըմպելիքների համար նախատեսված բաց երանգով փայտե սառցամանները` համադրվել են ընդհանուր երանգին և իրենց պարզ դիզայով` նաև լրացնում են սեղանի թեթևությունը։ Այս նույն առաքելությունը հատուկ է նաև սեղանի ձևավորման ամենաարտահայտիչ դետալներին` թափանցիկ խորանարդներին, որոնց ներսում տեղ գտած կանաչը ոչ միայն գարնանամուտի խորհուրդն ունի, այլ նաև միջոցառման հիմնական նպատակի` թարմության ապահովման սիմվոլն է։
Սրճաղացն ու սուրճի պատրաստման սարքավորումներն ընդգծում են միջոցառման թեման` միաժամանակ ապահովելով բարձրորակ և թարմ սուրճ մատուցելու ֆունկցիոնալ կողմը, ինչպես նաև հիանալի համադրվում` սեղանի և ինտերիերի հետ։
Կոնֆերանսին հաջորդող սուրճի ընդմիջման կազմակերպման մեջ կարևորել ենք.
- Թարմությամբ հագեցած ձևավորումը
- Հյուրերի հարմարավետությունը
- Թեթև և թարմ երանգները
- Որակյալ և թարմ սուրճի մատուցումը` քաղցր սննդային լուծումների համադրմամբ, որոնք վառ ու ջերմ հնչերանգ են հաղորդում ընդհանուր գունապնակին։
Այս ինքնատիպ ոճով «կառուցված» ֆուրշետն ապահովել է միջոցառման հաճելի, էսթետիկ և պրակտիկ լինելու սկզբունքը` ստեղծելով թեթևության ու թարմության իրական հրավառություն` հյուրերի հուշերում պահպանվելով որպես տպավորիչ ժամանցի և լուսավոր դետալների միքսով ստեղծված յուրօրինակ ցերեկույթ։