Լույս և Լuxe
Առաջադրանքը`
- Շքեղ ձևավորմամբ հյուրասիրության կազմակերպում
Պահանջներ`
- Ձևավորումը` «Luxury» ոճով
- Դյուրամարս և աչք շոյող սնունդ
Ֆուրշետ
Ուտեստներ
- Կանապե (մսային, ձկնային, պանրային, բանջարեղենային)
- Սենդվիչ (Պաշինայով)
- Աղանդեր (մուս, տարտ, խմորեղեն` Կոկոս, Մեղրով, Պրոֆիտրոլ)
- Սեզոնային մրգեր
Ըմպելիք
- Սուրճ
- Թեյ
- Կոմպոտ
- Ոչ ալկոհոլային լիմոնադ
- Փրփրուն գինի
- Գեղեցիկ մատուցում
Առաջարկված լուծումները և նպատակը
- Որպես սեղանի շքեղ ձևավորման առաջին նախապայման` կիրառվել է սև ու արծաթագույն սպասք։ Սփռոցի բացակայությունը ոչ միայն ապահովել է սեղանից օգտվելու հարմարավետությունը, այլև ընդգծել է սեղանի մակերևույթի բնական քարի գույնը, որը հարուստ և բարձրաճաշակ տեսք է հաղորդում ընդհանուր պատկերին։ Բնական տերևներն և սեզոնային ծաղիկները նուրբ դեկորատիվ համալրում են, որոնց ֆոնին առանձնանում են բնական կալաները` որպես էլեգանտության խորհրդանիշ։ Պատահական չէ նաև դեղին բնական ծաղիկների ընտրությունը, որոնք բացի վառ երանգով ակցենտավորման տարբերակ լինելուց, նաև լույսի ու ջերմության խորհրդանիշ են և այդպիսով շեշտադրում են հյուրընկալ կողմի ներկայացրած ոլորտը։ Արծաթագույն ծաղկամաններն ու բարձր մոմերով մոմակալներն ամբողջացնում են մինիմալիստիկ շքեղությամբ ստեղծված ձևավորումը։
Լուսատեխնիկայի մասնագիտացված խանութի բացման արարողությունը կազմակերպելիս շեշտադրել ենք.
- «Luxury» ոճի ընդգծումը` ինտերիերին համապատասխան
- Դեկորացիաների սիմվոլիկան
- Դեղին գույնը` որպես վառ ակցենտավորում և խանութի պրոդուկտի խորհրդանիշ
- Ֆուրշետի նրբաճաշակ տեսքը` չանտեսելով սեղանից օգտվելու հարմարավետությունը։
Այս լուծումներն ապահովել են շքեղ և էլեգանտ միջավայր` ներշնչող մթնոլորտ ստեղծելով մասնակիցների շփման համար, ինչպես նաև տպավորիչ և մնայուն հետք թողնելով հյուրերի հիշողության մեջ։