Կորպորատիվ հանդիսություններ

Ընկերությունները հաճախ են առնչվում այն խնդրի հետ, թե ինչպես առավել ներկայանալի և պատշաճ կերպով կազմակերպել ընդունելություն և հյուրասիրություն: Այս հարցում իր բարձրակարգ մասնագետներով օգնության կհասնի մեր փորձառու  թիմը։ 

Մենք կազմակերպում ենք հյուրասիրություն տարբեր ձևաչափի միջոցառումների ժամանակ՝ ֆորումներ, փառատոներ, գործարար միջոցառումներ, կոնֆերանսներ, բացման արարողություններ, շնորհանդեսներ, բիզնես քննարկումներ և այլն: 

Պետական և մասնավոր բազմաթիվ կառույցների հետ բազմամյա համագործակցության արդյունքում «Կանապեա Քեյթրինգ» ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  • Սուրճի ընդմիջումներ
  • Բանկետներ
  • Բիզնես ֆուրշետներ

Մեր մասնագետները ճաշացանկը կազմում են անհատապես՝ հաշվի առնելով նաև  արարողության առանձնահատկությունները։

     Մեր ստանդարտները միշտ բարձր են, Ձեր ակնկալիքները՝ արդարացված: Մեր աշխատակազմը լավագույններից  մեկն է արտագնա ռեստորանային բիզնեսում: Մենք վստահ ենք, որ Ձեզ առաջարկում ենք լավագույն ֆուրշետային ծառայությունը: Մեր նպատակն է  կառուցել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն:

Այսպիսով, եթե դուք փնտրում եք պրոֆեսիոնալ ֆուրշետային ընկերություն Ձեր առանձնահատուկ հյուրերի համար, պարզապես կապ հաստատեք մեզ հետ: