• value ՀՏՀ
  • Հետևեք մեզ։ value value
  • value Շինարարների փող., 4 շենք
  • value +374 (60) 65 15 65
Canapea Catering
  • Canapea Catering
  • Close
  • ՄենյուՄենյու
    • Ամբողջական մենյու
  • ՄենյուՁևավորում
    • Սպասքադրում
    • Սեղանի ձևավորում
  • Պորտֆոլիո
  • Մեր մասին
  • Կապ
  • Հեռախոսահամար Զանգ
  • Մենյու Մենյու
  • Գլխավոր
  • Հաճախ տրվող հարցեր
հետ Հետ գնալ

Հաճախ տրվող հարցեր

1․ Ի՞նչ է ներառում ֆուրշետը

Ֆուրշետը իրենից ներկայացնում է թեթև նախուտեստների (օրինակ՝ կանապեներ, բրուսկետտաներ) հագեցնող ուտեստների( սենդվիչներ, բուրգերներ), խմորեղենի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների տեսականի` ձևավորված և ներկայացված գեղեցիկ սպասքով։ Այն ներառում է  սպասքադրումը, սեղանի և միջոցառման վայրի ձևավորումը, ինչպես նաև մատուցում՝ ըստ ձեր ցանկության։
Սնունդը պատրաստվում է մեր կողմից և տեղափոխվում ֆուրշետի վայր։ Ձեր ցանկությամբ հնարավոր է նաև սննդի պատրաստումը տեղում։

2․ Որքա՞ն է ֆուրշետի արժեքը մեկ անձի համար

Մեկ անձի համար ֆուրշետի միջին արժեքը կազմում է 5000-6000 դրամ։ Այս արժեքը ներառում է մոտավորապես 3-5 կտոր կանապե, բուրգեր կամ սենդվիչ, 2-3 կտոր խմորեղեն, հյութեր և ջուր։ Սակայն ֆուրշետի ընդհանուր նվազագույն արժեքը սովորաբար կազմում է մոտ 100,000 դրամ։

Ֆուրշետի վերջնական արժեքը կախված է մի շարք գործոններից, ինչպիսիք են՝

  • Ընտրված մենյուն. Ձեր կողմից ընտրված ուտեստների արժեքը։
  • Սարքավորումների և պարագաների վարձույթ. միջոցառման համար անհրաժեշտ պարագաների (օրինակ՝ սեղաններ, աթոռներ, սպասք), սարքավորումների (օրինակ՝ բոիլեր, ֆոնդյուի սարք, սուրճ պատրաստող սարք) ինչպես նաև այլ պարագաների վարձակալության արժեքը։
  • Սպասքադրում և ձևավորում. մեր կողմից տրամադրվող ֆուրշետի սպասքը, սեղանի գեղեցիկ ձևավորումը և մատուցումը։
  • Տեղափոխման ծախսեր. սննդի, վարձակալված պարագաների և սարքավորումների՝ միջոցառման վայր տեղափոխման ծախսերը։

3․ Ի՞նչ կարող եք առաջարկել մինչև 100,000 դրամ բյուջեի դեպքում

Քանի որ մեր ֆուրշետի նվազագույն արժեքը կազմում է մոտ 100,000 դրամ, ավելի փոքր բյուջեի դեպքում մենք առաջարկում ենք մեր օնլայն ֆուրշետի ծառայությունը։ Այս դեպքում պատվիրված ուտեստները առաքվում են արդեն իսկ գեղեցիկ դասավորված՝ փայտյա սկուտեղների վրա։

Դուք պարզապես հանում եք դրանք տուփից և դնում սեղանին՝ խնայելով սպասքադրման և սպասարկման ծախսերը։ Մինչև 100 կտոր ուտեստի պատվերի դեպքում այս ծառայության արժեքը կազմում է 10,000 դրամ, իսկ ավելի մեծ քանակի դեպքում արժեքը կախված է պատվիրված ուտեստների քանակից։

4․ Ինչպե՞ս կարող եմ պատվիրել ֆուրշետ

Մեր ֆուրշետի ծառայությունները կարող եք պատվիրել՝

  • Լրացնելով հայտը մեր կայքի «Կապ մեզ հետ» էջում։
  • Զանգահարելով մեզ 060-65-15-65 հեռախոսահամարով։
  • Գրելով մեզ WhatsApp-ի միջոցով։

Ձեր հայտը ստանալուց հետո մեր թիմը կկապվի Ձեզ հետ՝ միջոցառման մանրամասները քննարկելու համար։ Այնուհետև Դուք կստանաք մանրամասն գնառաջարկ՝ ներառյալ սննդի և ծառայությունների արժեքները։ Ձեր հաստատումից հետո պատվերը կհամարվի ընդունված։

5․ Արդյո՞ք ֆուրշետները մատուցվում են Երևանից դուրս

Մեր ծառայությունները հասանելի են ինչպես Հայաստանի ողջ տարածքում, այնպես էլ հարևան Վրաստանում։

6․ Ի՞նչ վճարման տարբերակներ եք ընդունում

Մենք ընդունում ենք վճարումները՝

  • Կանխիկ,
  • Բանկային փոխանցմամբ,
  • Բանկային քարտով,
  • Թելսելով,
  • Իդրամով,
  • «Կանապեա քոին»-ներով։

7․ Ի՞նչ է «Կանապեա քոին»-ը

«Կանապեա քոին»-ը մեր կողմից ներդրված բոնուսային համակարգ է, որը թույլ է տալիս Ձեզ վաստակել միավորներ՝ որոշակի գործողություններ կատարելով մեր սոցիալական մեդիայի հարթակներում և օգտագործել դրանք մեր ծառայությունների դիմաց վճարելու համար։

Ինչպե՞ս վաստակել «Կանապեա քոին»-ներ.

  • Մեկնաբանեք մեր հրապարակումները Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում և LinkedIn-ում և ստացեք 0.2 «Կանապեա քոին» (100 դրամ) յուրաքանչյուր վավեր մեկնաբանության համար, իսկ պատվեր կատարելուց հետո՝ 1 «Կանապեա քոին» (500 դրամ)։ Մեկնաբանությունը պետք է լինի իմաստալից և տեղեկատվական, այն չի կարող պարունակել միայն էմոջիներ, մեկ բառ կամ լինել անիմաստ։
  • Գրեք կարծիք Google-ում կամ Yandex-ում և ստացեք 2 «Կանապեա քոին» (1000 դրամ)։
  • Ստեղծել պոստ կամ հոլովակ մեր պրոդուկտների մասին, կիսվեք դրանով ձեր էջում՝ նշելով մեզ, ստացեք 3 «Կանապեա քոին»(1500 դրամ)։

Որտե՞ղ կարող եք օգտագործել «Կանապեա քոին»-ները.

  • Վճարեք մեր ծառայությունների դիմաց «Կանապեա քոին»-ներով՝ մասամբ կամ ամբողջությամբ։

8․ Արդյո՞ք անհրաժեշտ է կանխավճար վճարել ֆուրշետի համար

Այո, պատվերը հաստատելու համար անհրաժեշտ է կանխավճար՝ ֆուրշետի ընդհանուր արժեքի 40-50%-ի չափով։

9․ Արդյո՞ք կարող եմ չեղարկել ֆուրշետը

Դուք կարող եք չեղարկել միջոցառումից առնվազն 48 ժամ առաջ, այդ դեպքում կանխավճարը կվերադարձվի 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Միջոցառումից 48 ժամից պակաս ժամանակահատվածում չեղարկելու դեպքում կանխավճարը չի վերադարձվում։

10․ Հնարավո՞ր է, որ սնունդը պատրաստվի և մատուցվի տեղում

Այո, մեր արտագնա խոհանոցի ծառայության շնորհիվ դա հնարավոր է։ Մեր շարժական սարքավորումները թույլ են տալիս մեր փորձառու խոհարարներին պատրաստել ուտեստները տեղում՝ ըստ Ձեր նախընտրությունների։

11․ Կարո՞ղ ենք տեղում ունենալ բար՝ կոկտեյլներ մատուցելու համար

Իհարկե, մենք առաջարկում ենք բարի վարձակալություն՝ ըմպելիքների լայն տեսականիով, ինչպես նաև տրամադրում ենք փորձառու բարմեններ։

12․ Որքա՞ն ժամանակ առաջ պետք է պատվիրել ֆուրշետը

Մենք խորհուրդ ենք տալիս ֆուրշետը պատվիրել առնվազն 3 օր առաջ։ Սա թույլ կտա մեզ ապահովել սպասարկող անձնակազմի առկայությունը և մանրակրկիտ պլանավորել ֆուրշետի ձևավորումը։ Այնուամենայնիվ, մենք ճկուն ենք և պատրաստ ենք աշխատել նաև ամենասեղմ ժամկետներում՝ հնարավորինս արագ կազմակերպելու Ձեր միջոցառումը։

  • +374 (60) 65 15 65
  • [email protected]
  • Հայաստան, 0038, Երևան Շինարարների փող., 4/73
  • Մեյնու
  • Պորտֆոլիո
  • Մեր Մասին
  • Կապ
  • ՀՏՀ
Canapea Catering

© 2025 ԿԱՆԱՊԵԱ ՔԵՅԹԵՐԻՆԳ || Բոլոր իրավունքները պաշտպանված են

Նախագծում և Պատրաստում "GIOS" LLC

  • Հրապարակային Օֆերտա
  • Գաղտնիության Քաղաքականություն
Պատվիրել զանգ

Նշեք Ձեր հեռախոսահամարը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ