«Canapea Catering»-ը արտագնա սննդային սպասարկման կազմակերպմամբ զբաղվող մասնագիտացած ընկերություն է, որն իրականացնում է միջոցառումների կազմակերպման, սննդի պատրաստման, ձևավորման, մատուցման և սպասարկման ծառայությունների շարք։
Մեր նպատակն է ստեղծել որակյալ արտագնա ռեստորանային ծառայություն և զարգացնել այն՝ ստեղծելով մաքսիմալ արդյունավետություն։ Սա թույլ կտա հասնել հաճախորդների լիարժեք գոհունակությանը, և նրանք ուրախությամբ կօգտվեն ծառայություններից՝ գիտակցական մակարդակում պատկերացնելով վճարի դիմաց ստացած սպասարկման որակի իրական արժեքը։
Մեզ համար չկա ոչ մի կոմպրոմիս սննդի որակի հաշվին. մենք համագործակցում ենք՝ օգտագործելով բացառապես որակյալ հումք։
Մեր մասնագետները մշտապես բարելավում են սպասարկումը՝ աշխատելով «լաբորատոր» ոճով. նորարարական լուծումների շարունակական փնտրտուքն ապահովում է նոր տեսականու պարբերական թարմացումը։
Մենք մեր առջև խնդիր ենք դրել ստանալ այն, ինչ մեզ իսկապես դուր է գալիս, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ երբ սրտով գոհ ես լինում քո արած աշխատանքից, ապա մեծ հավանականությամբ այն հավանում են նաև մյուսները։
2019 թվականին սկսելով մեր գործունեությունը 3 աշխատակցով՝ այսօր աշխատում ենք 30 հոգուց ավել հիմնական աշխատակազմով։
Մենք առաջնորդվում ենք «որակյալ սնունդ և որակյալ սպասարկում» տեսլականով և դրան հասնելու համար կիրառում ենք բոլոր հնարավոր գործիքները՝ ուժեղ շեշտ դնելով տեխնոլոգիաների կարևորության վրա, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել սպասարկման որակը՝ այն դարձնելով առավել կայուն, առավել արագ և առավել արդյունավետ։
Մենք չենք խուսափում հանրայնացնել մեր գնային հստակ քաղաքականությունը և մշտական գործընկերներին տրամադրվող զեղչային խրախուսման հնարավորությունը։
Կայունությունը թե՛ սպասարկման որակի, և թե՛ հաճախորդների հետ հարաբերությունների հարցում ապահովում է վստահության աճը երկրաչափական պրոգրեսիայով։
Մենք ձեռնարկում ենք ամեն հնարավորը հաճախորդի խնդիրը լուծելու համար և այդ իմաստով հաճախորդակենտրոն լինելով հանդերձ, այնուամենայնիվ պահանջում ենք փոխադարձ հարգալից վերաբերմունք մեր և մեր կատարած աշխատանքի նկատմամբ։ Կողմ լինելով կոնստրուկտիվ և հիմնավոր քննադատությանը, այն մեր կողմից ընդունվում է բացառապես դեպի կատարելագործման գնալու պայմանով։
Հիրավի, կարող ենք համարել, որ «Կանապեա»-ն ոլորտի առաջատար է, Եվ դա շեշտելու համար ունենք մի շարք օբյեկտիվ դրույթներ, որոնցից, թերևս, ամենաակնառուն հասույթի թափանցիկությունն է, մասնավորապես 2024թ. դրությամբ 300.000.000դրամ։
Սա թույլ է տալիս մեր առջև նոր նպատակ ունենալ՝ սննդի արտագնա սպասարկման ոլորտում դառնալ ամենաարդյունավետ կոնցեպտների թելադրողը։
Մեր ծառայություններից օգտվել են բազմաթիվ գոհ հաճախորդներ, ովքեր բարձր են գնահատում մեր անհատականացված մոտեցումը և միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակը։
Մենք պատրաստ ենք կիսել ձեր ուրախ պահերը, ձեր միջոցառումը դարձնել յուրահատուկ ու անմոռանալի։