
Բաղադրիչներ
Պանիրներ – Պանիր կապույտ բորբոսով
Պանիր «Չեդդեր»
Պանիր «լոռի» ուրցով և թարխունով
Պանիր «սուլուգունի»
Պանիր «Գաուդա»
Պանիր «Էդամեր»
Բանջարեղեն – Լոլիկ «Չերրի» , Պղպեղներ, Կիտրոն
Մրգեր – Խաղող, Թուզ, Տանձ, Ելակ
Միս – Երշիկ հում ապխտած, Երշիկ եփած ապխտած, պրոշուտո
Մեղր, Ընդեղեն, խրթխրթան հացիկներ
Ահա այն պարզ բաղադրիչները, որոնց օգնությամբ կարող ենք պատրաստել գեղեցիկ, հաճելի, համեղ և օգտակար նվեր-տուփ:
Դե իսկ սիրելի ընկերների և մեկ բաժակ գինու հետ կարող եք վայելել Ձեր տաք երեկոները:
Լավ պանրային ափսեն պետք է բաղկացած լինի տարբեր պանիրներից, բանջարեղեններից, մրգերից, ինչպես նաև կարող եք ներառել չորահացեր, ընդեղեն, չրեղեն և մեղր: Իսկ եթե նաև մսի սիրահար եք ավելացրեք օրինակ` պրոշուտո կամ մսի այլ տեսակներ:
Չկա որևէ սկզբունք, թե ինչ պետք է ներառել պանրային ափսեի մեջ:
Մեր թիմը մեծ պատասխանատվությամբ և ոգևորվածությամբ ստեղծել է պանրային և մսային նվեր-տուփերը:
Անգլիական հայտնի «չեդդեր» , Ֆրանսիական «կապուտ բորբոսով», «Բրի» և այլ համեղ պանիրներով պատրաստված այս յուրահատուկ նվեր-տուփերը լավ առիթ է համախմբելու ընտանիքի անդամներին, կամ կարող է լինել հաճելի անակնկալ սիրելի ընկերոջ համար: