
Բաղադրիչներ.
Պանիր կապույտ բորբոսով
Պանիր Ֆենդել
Պանիր գաուդա չիզլեր
Պանիր Պարմեզան
Պատրաստել համեղ կանապե և այն գեղեցիկ ներկայացնելը համաձայնեք շատ կարևոր է ֆուրշետային հյուրասիրությունների ժամանակ: Չէ որ միայն ճիշտ բաղադրիչների միավորման արդյունքում կարող ենք ստանալ այնպիսի կանապե, որը ընդգծում է օգտագործված բաղադրիչների յուրահատկությունը:
Կաթնամթերքի միջազգային ֆեդերացիայի տվյալներով, աշխարհում կա մոտավորապես հինգ հարյուր պանրի տեսակ: Այդ տեսակներից ընտրելով աշխարհում հայտնի մի քանիսը՝ մեր շեֆ խոհարարը ստեղծել է յուրահատուկ պանրային մուս՝ պանակոտե:
Այս պանրային կանապեն հատկապես ներկայանալի է գինիների հյուրասիրության ժամանակ: Պանրային պանակոտեն կարող է մատուցվել ինչպես ելակով, այնպես էլ այլ սեզոնային մրգերով: