Պանրային Կանապե

Պանրային Նվեր Տուփ

Բաղադրիչներ

Պանիրներ –  Պանիր կապույտ բորբոսով

Պանիր «Չեդդեր»

Պանիր «լոռի» ուրցով և թարխունով

Պանիր «սուլուգունի»

Պանիր «Գաուդա»

Պանիր «Էդամեր»

Բանջարեղեն – Լոլիկ «Չերրի» , Պղպեղներ, Կիտրոն

Մրգեր   –   Խաղող, Թուզ, Տանձ, Ելակ

Միս  –  Երշիկ հում ապխտած, Երշիկ եփած ապխտած, պրոշուտո

Մեղր, Ընդեղեն, խրթխրթան հացիկներ

Ահա այն պարզ բաղադրիչները, որոնց օգնությամբ կարող ենք պատրաստել գեղեցիկ, հաճելի, համեղ և օգտակար նվեր-տուփ:

Դե իսկ սիրելի ընկերների և մեկ բաժակ գինու հետ կարող եք վայելել Ձեր տաք երեկոները:

Լավ պանրային ափսեն պետք է բաղկացած լինի տարբեր պանիրներից, բանջարեղեններից, մրգերից,  ինչպես նաև կարող եք ներառել չորահացեր, ընդեղեն, չրեղեն և մեղր: Իսկ եթե նաև մսի սիրահար եք ավելացրեք օրինակ` պրոշուտո կամ մսի այլ տեսակներ:

Չկա որևէ սկզբունք, թե ինչ պետք է ներառել պանրային ափսեի մեջ:

Մեր թիմը մեծ պատասխանատվությամբ և ոգևորվածությամբ ստեղծել է պանրային և մսային նվեր-տուփերը:

Անգլիական հայտնի «չեդդեր» , Ֆրանսիական «կապուտ բորբոսով», «Բրի»   և այլ համեղ պանիրներով պատրաստված այս յուրահատուկ նվեր-տուփերը լավ առիթ է համախմբելու ընտանիքի անդամներին, կամ կարող է լինել հաճելի անակնկալ սիրելի ընկերոջ համար:

Leave a Reply

Ձեր էլ․ փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *