Ձկնային կանապեներ

Ձկնային կանապե միդիայով

Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում մեր նոր կանապեն, որը անշուշտ, կհավանեն ծովամթերքի սիրահարները և որը իր ուրույն տեղը կզբաղեցնի Ձեր նախընտրելի կանապեների շարքում:

Միդիան ծովամթերքի տեսակ է, որը պաշտում են ամբողջ աշխարհի գուրմանները: Միդիայի փափկամիսը (ֆիլեն) օժտված է աղի ձկնային համով: Տապակած վիճակում այն ստանում է սնկի համային երանգ:

Ըստ սպիտակուցի պարունակության միդիաների օգտակար հատկությունները գերազանցում են նույնիսկ սպիտակ մսին և ձկանը: Միդիաների հիմնական սննդարար արժեքը օմեգա-3 ճարպաթթուներն են, որոնք սնուցում են ուղեղի բջիջները: Միդիաները հիմնականում պարունակում են A, B, C, E և PP վիտամինները, որոնք անփոխարինելի են հավասարակշռված սննդակարգի համար: Միդիաները պարունակում են նաև մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում և նատրիում…

Միդիաները ինքնին հիասքանչ են: Սակայն միդիաներից պատրաստված ուտեստները նույնպես տարբերվում են իրենց նուրբ համով:

«Կանապեա» քեյթրինգը այս անգամ ստեղծել է շատ գեղեցիկ և համեղ կանապե՝ համադրելով  վիտամիններով  հարուստ միդիան և թռչող ձկան ձկնկիթը: Թռչող ձկների միսը նուրբ է և համեղ: Խոհարարության մեջ այն նույնիսկ ավելի հաճախ են օգտագործում, քան խավիարը:

Երկար ժամանակ թռչող ձկան «տոբիկո» վայրի անվանում կրող խավիարը հայերի համար հանդիսանում էր էկզոտիկ և անսովոր ծովամթերք:

«Տոբիկո» անվանումը վերաբերվում է թռչող ձկների ընտանիքին դասվող մոտ ութ տասնյակ ծովային ձկների խավիարին: Այդ ձկները տարբերվում են թռչելու զարմանալի ունակությամբ, ինչը պայմանավորված է նրանց մարմնի կառուցվածքի առանձնահատկություններով:

Leave a Reply

Ձեր էլ․ փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *