Կայքի օգտագործման պայմաններ 


«canapea.am» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող Կանապեա  ՍՊ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքը օգտագործողներին կամ դիտողներին:

Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:

Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:

canapea.am-ում գրանցվելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր:
Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են

canapea.am անունները և լոգոները, բոլոր դրանց առնչվող ապրանքների և ծառայությունների

անվանումները, դիզայնի նշանները և կարգախոսերը համարվում են Կանապեա ՍՊԸի ապրանքանիշերը:

Ձեր օգտագործողի անվան և գաղտնաբառի միջոցով կայքում կատարված բոլոր գործողությունների իրավական և ֆինանասական հետևանքների համար պատասխանատվություն կրում եք Դուք, անկախ այն հանգամանքից, թե կայքում կատարված գործողությունները համաձայնեցված են Ձեզ հետ, թե՝ ոչ

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը պաշտպանված կլինի մեր Գաղտնիության քաղաքականության համաձայն: Կայքից օգտվելիս Դուք պատասխանատու եք ապահովելու Ձեր հաշվի և գաղտնաբառի գաղտնիությունը, ինչպես նաև սահմանափակելու մուտքը Ձեր անձնական համակարգիչ, և Դուք համաձայնվում եք պատասխանատվություն կրել բոլոր գործողությունների համար, որոնք իրականացվել են Ձեր հաշվի և գաղտնաբառի օգտագործման միջոցով:

Օգտվելով canapea.am-ից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ Առաքում և վճարում բաժնում:

Գումարի վերադարձի քաղաքականություն 

Եթե Ձեր գնած ապրանքը կրել է որակական փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն  նույն օրը և ստանալ գումարի հետվերադարձ:

Առաքման պայմաններ

canapea.am-ի կանապեների առաքման ծառայությունը առաջիններից է Երևանում: Բացի ինտերնետային եղանակից, պատվերներն ընդունվում են նաև շուրջօրյա գործող 060651565   հեռախոսահամարի միջոցով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել)

canapea.am-ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: 

Առաքումը և վճարումն իրականացվում են միայն ՀՀ դրամով:

Եթե Ձեր գնումը չի գերազանցում 10.000դր, ապա առաքման ծառայությունը կարժենա 1000դր, այլապես առաքման արժեքը կլինի 500 դր Երևան քաղաքի տարածքում:

Եթե ցանկանում եք ստանալ պատվերը երկու տարբեր հասցեներում, խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվեր: Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցե:

Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը canapea.am-ում ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր էր պատվիրել կամ առաջանում է այդպիսի անհրաժեշտւթյուն: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր կամ կապվել մեր զանգերի կենտրոն 060651565 եռախոսահամարով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել) և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:

canapea.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:

  1. Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են ArCa, American Express, VISA, Mastercard վճարային համակարգի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը: Եթե դեռևս այդ համակարգի օգտագործող չեք, ապա կարող եք գրանցվել այստեղ:
  2. Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև հաշիվ-ապրանքագիր: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր:
  3. Վճարային քարտով` պատվերը ստանալու ժամանակ: Այս տարբերակն ընտրելու դեպքում մեր առաքիչն իր հետ կբերի POS տերմինալ, և դուք կկարողանաք Ձեր քարտով վճարումն իրականացնել հենց տեղում և ստանալ համապատասխան կտրոնը:
  4. Բանկային փոխանցում: Այս տարբերակն ընտրելուց հետո տեսնում եք մեր հաշվի համարը, որին հարկավոր է փոխանցել պահանջվող գումարը:

Եթե նախապես պայմանագիր եք կնքել մեզ հետ, ապա պատվերը կարող եք ստանալ անմիջապես կամ Ձեր նախընտրած ժամանակ, առանց սպասելու գումարը մեր հաշվին հայտնվելուն:

Եթե չեք ցանկանում պայմանագիր կնքել, ապա առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին հայտնվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման կոնկրետ ժամը: Պատվերի հետ կուղարկվի նաև համապատասխան հաշիվ-ապրանքագիրը:

Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: 

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: 

Գաղտնիության քաղաքականություն

Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:

Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.

  • էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը
  • Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի:
  • Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն
  • Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան
  • Մեզ հետ կատարված նամակագրությունը (ներառյալ չաթը և էլեկտրոնային նամակները):

Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.

  • Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում
  • Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում
  • Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` պրոմո առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը)

Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք canapea.am-ի Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվում, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: