Աղանդեր

Զատկական «Կուլիչ»

Մոտեցող Զատիկի տոնը մշտապես ասոցացվում է «Կուլիչի» հետ:

«Կանապես» քեյթրինգը կիսվում է իր յուրահատուկ բաղադրատոմսով նրանց հետ, ով ցանկանում է առաջին անգամ «Կուլիչ» պատրաստել:

Բաղադրիչներ

Խմորի համար՝

Շաքարավազ – 25 գր

Աղ – 10 գր

Ձու – 3 հատ

Ալյուր – 300 գր

Կարագ – 150 գր

Չամիչ, չիր – ըստ ճաշակի

Օշարակի համար՝

Ջուր – 80 գր

Ռոմ – 20 գր

Շաքարավազ – 100 գր

Կիտրոնի կամ նարնջի կեղև – 10 գր

Ջնարակի համար՝

Ձվի սպիտակուց – 50 գր

Շաքարավազ – 200 գր

Կիտրոնի հյութ – 10 գր

25 գր շաքարավազը հարում ենք 10 գր աղի, 3 ձվի և 300 գր ալյուրի հետ: Խմորը հունցելուց հետո ավելացնում ենք նախապես հալեցված կարագը:  Կարելի է նաև նախապես ավելացնել  չամիչ, ծիրանի  կամ պարզապես որևէ այլ չիր: Պատրաստի խմորը մեկ ժամով դնում ենք ցանկացած տաք վայրում: Այնուհետև խմորը տեղավորում ենք 250 գր ծավալով ձևամանների մեջ և պահում ենք տաք վայրում ևս 30 րոպե: «Կուլիչները» տեղափոխում ենք նախապես մինչև  180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 20 րոպե:

      Պատրաստում ենք օշարակը:    Իրար ենք խառնում ջուրը, ռոմը, շաքարավազը և կիտրոնի կամ նարնջի կեղևը: Տաք «Կուլիչները» պատում ենք օշարակով:

      Այնուհետև պատրաստում ենք ջնարակը:

Հարիչով հարում ենք շաքարավազը, ձվի սպիտակուցը և կիտրոնի հյութը: Լցնում ենք «Կուլիչի» վրա

Բարի ախորժակ և լուսավոր Զատիկ

«Կուլիչը» հանդիսանում է մեծ լուսավոր քրիստոնեական տոնի՝ Զատիկի անփոխարինելի հացային խորհրդանիշը:

Ըստ հնագույն լեգենդի, «Կուլիչը» հանդիսանում է Փրկիչ Հիսուս Քրիստոսի հիշատակի խորհրդանիշը: Ուսուցչի մահից հետո, նրա աշակերտները ընթրիքի ընթացքում ազատ էին թողնում նրա տեղը և հաց էին դնում այնտեղ: Այդպես առաջացավ և առ այսօր գոյություն ունի, այսպես կոչված, «Եկեղեցական հացը»:

Համաձայն կրոնական կանոնների, «Կուլիչ» պատրաստելիս հարկավոր է հետևել մի շարք կանոնների: Այսպես օրինակ, այն հարկավոր է թխել Զատիկին նախորդող հինգշաբթի օրը (Ավագ հինգշաբթի), և բացառապես այն բանից հետո, երբ տունը ամբողջությամբ կհավաքվի: Առաջին հերթին, դա վերաբերվում է հոգևոր կարգ ու կանոնին: Նախքան «Կուլիչ» պատրաստելը անհրաժեշտ է ազատվել վատ մտքերից և աղոթել: Զատիկի հացը հանդիսանում է մեր մեղքերի համար իրեն զոհաբերած Քրիստոսի մարմնի խորհրդանիշը, իսկ դա նշանակում է, որ մոտենալ «Կուլիչի» պատրաստմանը ինչպես սովորական թխվածքի ոչ մի դեպքում չի կարելի:

Leave a Reply

Ձեր էլ․ փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *